Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը։ ԱԺ « Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանն անդրադարձել է թեմային։ Մեկնաբանությունը ամբողջությամբ․

«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ։

Այս ելույթը պատմության խեղաթյուրման շարունակություն էր՝ այն, ինչ անում են ադրբեջանական իշխանությունները, և ինչի մասին լռում են հայկական իշխանությունները։ Եվ այս ամենի ֆոնին ադրբեջանական իշխանավորները թույլ են տալիս իրենց հայատարարություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ։

1)Բայրամովի խոսքերով՝ Ադրբեջանը խաղաղութան նախաձեռնողն է։ Նրանք հրաժարվել են թշանմությունից՝ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն ու Ադրբեջանի ժողովուրդը մեծ դժբախտություններ են տեսել վերջին տարիներին։

2) Իր խոսքերով՝ Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն՝ համապատասխան միջազգային բոլոր նորմերին և սկզբունքներին, որը հիմնված է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգանքի վրա։

3) Ադրբեջանի արտգործնախարարը խոսելով իրենց նախաձեռնած խաղաղղությունից՝ շեշտել է, որ խաղաղության վերջնական հստատման գլխավոր պայմաններից է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՏՆԵՐ։

4) ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է չորս հազար անհետ կորած ադրբեջանցիների մասին։

5) Շեշտում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է։ Դարերի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանում բազմազգ, բազմակրոն ու բազմամշակույթ համանյքները խաղաղ ու բնականոն կյանքով են ապրում ։

Թեպետ հույսեր չկան, որ իշխանություններն այս ամենին կարձագանքեն, սակայն մի քանի դիտարկում.

1) Թշնամությունից հրաժարվելուց խոսում են նրանք, ովքեր մինչ այսօր մշակութային ցեղասպանություն են իրականցնում գրավված տարածքներում։ Ատելություն են սերմանում հայերի, հայկական մշակույթի ու հայկականության հանդեպ։ Խոսում են Ադրբեջանի ժողովրդի դժբախտություններից նրանք, ովքեր բռնաբարում, դաժանաբար սպանում են կանանց։ Ովքեր թիրախավորում են հոսպիտալներ ու խաղաղ բնակչությանը, երեխաներին։ Ովքեր յուրաքանչյուր հայի գլխի համար գին են առաջարկում։ Այս շարքը, ցավոք, երկար է։

2) Խաղաղություն՝ համապատասխան միջազգային նորմերին. Բաքվում դեռ պահվում են հայ ռազմագերիներ, մինչ այսօր կան անհետ կորածներ։ Բաքուն անդադար պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ միակողմանի պահանջներ։

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում. ադրբեջանական զորքերը մինչ այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմաններից ներս։

3) Ավելի քան 120 հազար հայերին տնից զրկելով՝ խոսում են իրենց ժողովրդի խաղաղ վերադարձի մասին այն տարածքներ, որոնք ավելի շատ պատմություն ունեն ու բնակեցված են եղել բնիկ հայերով, քանի որոշ պետությունների ամբողջական պատմությունն է։

4) Նրանց չի խանգարում անհետ կորածների, ականազերծման, ականների պայթյուններից մահացածների մասին խոսելը։ Նրանք դրանց մասին խոսում են ամենաբարձր ամբիոններից և դա նրանց «խաղաղությանը» չի խանագարում։ Իսկ մենք պիտի նման թեմաները «փակենք, դնենք դարակներում»։

5) Դեռ չի անցել նույնիսկ 5 տարի, ինչ էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում։ Եվ այս թարմ հիշողություններով էլ դեռ նրանք ասում են, թե Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը։ Էլ չենք խոսում իրենց «դարավոր թուրանի» մասին։

Եվ այս պայմաններում՝ միակողմանի զիջումների, հայկական կողմի խնդիրների «դարակում փակ պահելու», Ադրբեջանի հրամայական հայտարարությունների, մշակութային ցեղասպանության, միայն հայկական կողմի «խաղաղության խնամքի», մենք կորցնում ենք ոչ միայն մեր իրավունքները, պատմությունը, մշակույթը, այլ առհասարակ ձայնը՝ արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում։ Սա է նրանց իրական Հայաստանը»։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am