Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա, «Փաստինֆո»-ին ասել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։
երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի ժամանակ վատացել էր 6 երեխայի ինքնազգացողություն, ինչից հետո դպրոցը շտապօգնություն էր կանչել: Աշակերտները տեղափոխվել էին հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։
«Երեխաների վիճակը նույնն է, ինչ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նրանք իրենց շատ լավ են զգում, արտառոց ոչ մի բան չկա։ Շտապօգնության ահազանգից հետո ես առաջին րոպեներից եղել եմ տեղում։ Շոգի պատճառով երեխաների մոտ շնչառական քաղց է առաջացել, ինչը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ոչ մի լուրջ բան չի եղել։ Մեր բնակավայրի բուժաշխատողներն առաջինն են օգնություն ցուցաբերել, և մինչև շտապօգնության մեքենայի մոտենալն ամեն ինչ արդեն կարգին է եղել։ Փառք Աստծո, լուրջ ոչինչ չկա։ Եթե համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրինությունն ու նախարարությունն ասում են, որ ամեն ինչ լավ է, ուրեմն դա հստակ է ու ճիշտ»,- նշել է Վարդանյանը։
Վարչական ղեկավարը շ հավելել է, որ դպրոցում խմելու ջրի կամ ճաշարանի հետ կապված խնդիրներ չկան, քանի որ կրթօջախը նորակառույց է։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը