Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է Սինհուան
Երկու պետությունների ղեկավարները համամիտ են եղել, որ որևէ երկիր կամ կազմակերպություն իրավունք չունի տարանցիկ վճարներ գանձել միջազգային ջրային ուղիներով նավերի անցման համար:
Եռօրյա այցի ընթացքում Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը խորացված բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների շուրջ, ինչպես նաև քննարկել են միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերը:
Պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է ուրբաթ օրը՝ Չինաստանի առաջնորդի՝ ԱՄՆ այցի ավարտից հետո:
