Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել համայնքների ղեկավարներին՝ պատմելով, թե ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են աշխատել և ի՞նչ ունեցվածք ու եկամուտներ ունեն։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի՝ 2025 թվականի հայտարարագիրը։

Խաչիկ Վարդանյանը 2016-2017 թվականներին ընտրվել է Գյուլագարակ համայնքի ղեկավար։ 2021 թվականի հուլիսի 22-ին Լոռու մարզպետի որոշմամբ նշանակվել է Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2022 թվականի նոյեմբերի 14-ին օրենքի ուժով ընտրվել է Գյուլագարակ համայնքի ղեկավար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ի՞նչ ունեցվածք ունի նա

2025 թվականի սկզբին և տարեվերջին Խաչիկ Վարդանյանի սեփականության ներքո եղել է Գյուլագարակում գտնվող 5 անշարժ գույք։ Դրանցից երկուսը հողամասեր են, որոնց նկատմամբ նա ունի համատեղ սեփականության իրավունք, երկուսը՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք, իսկ մեկը՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։

Բնակելի տունը Խաչիկ Վարդանյանը ձեռք է բերել 2012 թվականի օգոստոսի 5-ին՝ ժառանգության կարգով։ 2025 թվականի ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Միաժամանակ հայտարարագրում նշված են Գյուլագարակում գտնվող երեք հողամասեր, որոնք համայնքապետը 90 և ավելի օր փաստացի տիրապետել է։

Ավտոմեքենաները

Խաչիկ Վարդանյանի հայտարարագրում առկա են երկու ZIL բեռնատար ավտոմեքենաներ։ Դրանցից մեկը 1990 թվականի արտադրության է, մյուսը՝ 1972 թվականի։ Երկու մեքենաներն էլ ձեռք են բերվել 2009 թվականի մայիսի 29-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի տարեվերջին դրանք շարունակում էին մնալ նրա հայտարարագրում։

Դրամական միջոցները

2025 թվականի սկզբին և տարեվերջին Խաչիկ Վարդանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000 դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում կանխիկ գումարի փոփոխություն չի արձանագրվել։

Եկամուտը

2025 թվականին Գյուլագարակի համայնքապետը հայտարարագրել է 7,311,022 դրամ եկամուտ։ Ամբողջ գումարը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ ստացված Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմից»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am