Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան

Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Նախորդ նիստից հետո ես ստացել եմ մեղադրական եզրակացություն, և այս ընթացքում ակամայից ձեռք բերելով որոշակի իրավական գիտելիքներ և զարգացնելով իրավագիտակցությունս, ուզում եմ դատարանի առջև հայտարարել հետևյալը՝ քրեական օրենսգրքի 202 հոդվածը հստակ ամրագրում է, թե մեղադրական եզրակացությունը ինչպիսին պետք է լինի։ Այն մեղադրական եզրակացությունը, որը ստացել եմ, ըստ իս չի համապատասխանում օրենքի սովորույթի չորրորդ գրքի պահանջներին, մասնավորապես՝ հոդված 202-ը ամրագրում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալին բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները:

Այն ինչ ինձ փոխանցված մեղադրականում՝ 178-րդ էջում ընդամենը գրված է, որ մեղադրյալը Գերանի Գասպարյանի, Արմեն Աշոտյանի և Արմեն Ավագյանի կողմից՝ ի պաշտպանություն իրենց անմեղության վերաբերյալ տրված փաստարկների, այլ ապացույցներով չեն հիմնավորվել։ Ըստ իս չեն կատարվել օրենքի այն պահանջները, որոնք վերաբերում են այդ փաստարկների ամրագրման նախագծի առաջ, այդ փաստարկները չկան ամրագրված, նաև կատարված չէ դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունների նկարագրությունը, բացարձակ այստեղ արձանագրված չէ և առհասարակ բերված չեն այդ փաստարկները հերքող ապացույցներ»,- նշել է նա:

Նշենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ԵՊԲՀ-ում և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում» (ՀԵՀ) արձանագրված չարաշահումների գործով դատավարությունը։ Գործով անցնում են ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ նախկին գործադիր տնօրեն Գայանե Գասպարյանը և ԵՊԲՀ արհմիության նախկին նախագահ Արթուր Ավագյանը։

Ըստ իրավապահ մարմինների՝ նշված անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վստահված առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու (վատնելու) և փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Չարաշահումները վերաբերում են բժշկական համալսարանի միջոցներով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» շուկայականից բարձր գներով գույքերի ձեռքբերմանը և ֆինանսական այլ մեքենայություններին։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Ապացույցներ չկան, նկարագրություն չկա, ես էս ոնց հասկանամ․Սա չի համապատասխանում օրենքին․ Աշոտյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am