Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին հայտնել է իր վրա տեղի ունեցած հարձակման մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում Երևանի բնակիչ 39-ամյա Մարինե Հ․-ն հայտնել է, որ ժամը 14։40-ից մինչև 15։20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի անվան զբոսայգում ոմն Ն․-ն, Հ․-ն, Դ․-ն և Գ․-ն ծագած վիճաբանության ժամանակ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել իր որդուն՝ 13-ամյա Մ․ Հ․-ին, ու նրա ընկերներ՝ 15-ամյա Է․ Մ․-ին և 16-ամյա Բ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Ն․-ն հանդիսանում է 14-ամյա Ն․ Բ․-ն, Հ․-ն՝ 15-ամյա Հ․ Զ․-ն, Դ․-ն՝ 14-ամյա Դ․ Փ․-ն, Գ․-ն՝ 13-ամյա Գ․ Ի․-ն, որոնց հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am