Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին
Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը:
Թրամփը Սի Ցզինպինի հետ իր հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարեկամական։
«Նախագահ Սիի և իմ միջև ձևավորվել է բարեկամություն՝ իրականում իսկապես հրաշալի բարեկամություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և մեր ժողովուրդների կենսական շահերի վրա», — ասել է Թրամփը։
Չինաստանի առաջնորդի՝ Վաշինգտոն կատարած վերջին տասը տարիների ընթացքում առաջին այցի ժամանակ Սի Ցզինպինն ու նախագահ Դոնալդ Թրամփը իրենց երկրներն անվանել են աշխարհի առաջատար տերություններ և կոչ են արել միմյանց համագործակցության ու արդար մրցակցության։
Նրանք նաև հայտնել են, որ քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, արհեստական բանականության զարգացումը։ Սի Ցզինպինի խոսքով՝ արհեստական բանականությունը պետք է մնա մարդու վերահսկողության ներքո։
Չորեքշաբթի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպումից մեկ օր առաջ, Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, Սի Ցզինպինին անձամբ դիմավորել են Մերիլենդ նահանգի Էնդրյուս միացյալ ռազմակայանում՝ կարմիր գորգի մոտ։
ԱՄՆ նախագահը մեկ այլ երկրի առաջնորդին անձամբ դիմավորել էր առաջին անգամ վերջին 11 տարիների ընթացքում։
