ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների գնահատման համար ԱԺ-ում քննարկում էր կազմակերպել «Հայաստան» խմբակցությունը։ Ինչքան հասկացա տարածված տեղեկություններից, քննարկմանը հրավիրված են եղել Արցախցի հանրային ու քաղաքական գործիչներ, Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության ներկայացուցիչներ, նաև ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ ու խորհրդարանի պատգամավորներ։

Իհարկե, գովելի է, որ կառավարության ու խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր անդամները փորձել են մի սեղանի շուրջ նստել՝ խոսելու Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ծանր խնդիրների լուծման ուղիների մասին, բայց ամենակարևոր պահին ԱԺ ՔՊ-ական մի պատգամավորուհի բողոքել է, թե ինչու են կազմակերպիչները մատնանշում Արցախի Հանրապետության անունը, չէ՞ որ գոյություն չունի այդ պետությունը։

Եթե հայտարարության հեղինակը գեղեցկուհի չլիներ, կկարծեի, թե Մեհրիբան Ալիևան է ելույթ ունեցել Հայաստանի Աժ-ում՝ իր զզվելի տեսքով վախեցնելով ներկաներին, բայց ոչ, պարզվում է, Մեհրիբանի տեսք ունեցող այդ մտքի հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր մի աղջնակ է՝ Մարիամ Պողոսյան անունով։

Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի լսում նման էակի գոյության մասին։ Հավանաբար նա էլ վառարանին նստած մածեմածիկոսի նման ուզել է կյանքում գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել ու նախաձեռնել է սկանդալային արարք։

Այդ աղջնակի հրահրմամբ, գուցե վարչապետի աթոռը գրաված մարդուց ստացած հերթական sms-ով, կառավարության հրավիրյալ անդամներն ու իշխանական պատգամավորները լքել են քննարկման սրահը՝ շեշտելով, թե իրենք չեն ճանաչում Արցախի Հանրապետությունը և նրա պաշտոնյաներին։

ԱՄՆ-ից ծանոթներիցս մեկն ասում էր՝ իսկ ԱՄՆ կառավարությունը արդյո՞ք ճանաչում է ՔՊ-ական այդ պատգամավորուհու երեխայի քաղաքացիությունը, որը ծնվել է ԱՄՆ-ում լոկ այն պատճառով, որ մայրը ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ հատուկ է մեկնել այնտեղ իր երեխայի ապահով գալիքը օվկիանոսից այն կողմ կազմակերպելու համար։

ՔՊ-ի ուրիշ պատգամավորներ ու պաշտոնյաներ էլ կան, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սիրախաղ են անում, ուրանում են Արցախը, բայց իրենց երեխաներին գրանցում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ամեն տեղ, միայն ոչ Հայաստանում՝ համարելով, որ այստեղ նրանց ապագան վտանգված է։

Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ այդ ապագան քայքայել ու ոչնչացման եզրին են հասցրել հենց այդ երեխաների ՔՊ-ական ծնողնե՞րը։

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով Հայաստանի քաղաքացիության հետ, որի ինքնիշխանության ու երջանկության մասին զօրուգիշեր աղաղակում են նույն իշխանականները, թե՞ լռությունը համաձայնության նշան է լինելու։

Պաշտոնի համար էլ պետք է բարոյական պայքար մղել։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am