Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն իրենց միջև առկա հակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։«Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը չի համապատասխանում երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է «հետևեն խաղաղ ուղուն, վեճերը կարգավորեն երկխոսության և բանակցությունների միջոցով, աջակցեն խաղաղության ու կայունության արագ վերականգնմանը Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում»։ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ։
Այնուհետև ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես ճնշելու փորձերին անցնելու մասին:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը