ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հետախուզությունը Հետախուզության ազգային ծառայության ու պետդեպարտամենտի հետ կազմել և այսօր Կոնգրեսին է ներկայացրել ՊՈՒՏԻՆՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ՝ անցյալ տարվա օրենքով սահմանված ու երկար սպասված ՏԱՐԵԿԱՆ ցուցակը։
Սա շատ ավելի կարևոր է, քան այսօր պետդեպարտամենտի կողմից մերժված որևէ մասնակի սանկցիաները. պուտինյան ռեժիմի ամբողջական գույքագրումն սկսված է։
ԱՄՆ ֆինանսների նախարարության այսօր Կոնգրեսին ուղարկված ցուցակի գաղտնազերծված մասը՝ Ռուսաստանի 210 բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների (114 չինովնիկ ու 96 օլիգարխ) ամբողջական ցուցակը անգլերենով՝ պաշտոնական փաստաթղթի 9 էջանոց հավելվածի կարգով։
Այս մարդիկ այսուհետ գտնվելու են ԱՄՆ բոլոր հատուկ ծառայությունների, ու հատկապես՝ Ֆիննախի ֆինանսական հետախուզության մշտական ու շարունակական մոնիտորինգի տակ, նրանց ցանկացած ֆինանսական գործողություն, հատկապես Ռուսաստանի սահմաններից դուրս ու դոլարով, ամբողջությամբ արձանագրվելու է,
ՆՐԱՆՑ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌՎԵԼ,
Այս ցուցակը նրանց կարողությունների ու վերջինիս ձևավորման եղանակների վերաբերյալ նոր փաստերով համալրված օրենքի պահանջով Կոնգրես է ուղարկվելու և ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼՈՒ Է ԱՄԵՆ ՏԱՐԻ
Ցուցակի չգաղտնազերծված մասումնշվում է նրանցից յուրաքանչյուրի
- անձնական կապի ձևը պուտինի հետ,
- կարողության չափը և ձևավորման եղանակները, այդ թվում՝ օգտագործող կոռուպցիոն մեխանիզմները,
-ընտանիքի անդամները և նրանց բիզնեսները և կոռուպցիոն սխեմաները,
- ինչ հետևանքներ կունենա նրա դեմ ԱՄՆ կողմից անհատական սանկցիաների կիրառումը։
Ցուցակն պետք է այսուհետ իր գաղտնի մասերով քննվի Կոնգրեսի ու Սենատի հանձնաժողովներում ու նրանց կողմից գործնական սանկցիաների առաջարկներ մշակվեն
Հ.Գ. հայերից այդ ցուցակում ընդգրկված է Սամվել Կարապետյանի անուն
Նաիրի Բադալյանի գրառումը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը