Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում ուղղակի քաղաքական ճակատամարտեր տալու նախկին գործելաոճից։ Իշխող վերնախավում հստակ գիտակցում են, որ մարզերում սեփական քաղաքական թիմի վարկանիշը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Ուստի որդեգրվել է որակապես նոր, սակայն շատ ավելի վտանգավոր տակտիկա. ոչ թե գնալ բաց առճակատման, այլ տարբեր մեթոդներով ենթարկեցնել տեղերում ազդեցություն, հեղինակություն և լծակներ ունեցող ոչ ՔՊ-ական համայնքապետերին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը գործի է դրել քաղաքական «առևտրի» ու ճնշումների բավականին կոշտ գործիքակազմ։ Տեղական առաջնորդներին առաջարկվում են որոշակի «ինդուլգենցիաներ». քրեական հետապնդումների «սառեցում», տարբեր քննչական մարմիններում կուտակված թղթապանակների անտեսում և վարչական անձեռնմխելիության երաշխիքներ։ Դրա դիմաց համայնքապետերից պահանջվում է ոտնահարել սեփական սկզբունքները և ընտրություններին մասնակցել իշխանության հետ միասնական ցուցակով կամ դաշինքով։ Այս ճանապարհով, հաշվի չառնելով որևէ քաղաքական կամ բարոյական սկզբունք, իշխանությունը տարբեր սպառնալիքներով ու «լեզու գտնելով» իր ցուցակներն է խցկել նույնիսկ նախկինում ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած գործիչներին, ինչպիսին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նույն ձեռագիրն է կիրառվում նաև Գավառում, Ախուրյանում և մի շարք այլ խոշորացված համայնքներում, որտեղ տեղական հեղինակությունների ռեսուրսները պետական-վարչական լծակներին գումարելով՝ ՔՊ-ն փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը։

Սակայն սա ոչ թե հավասարազոր համագործակցություն է, այլ հեռահար հաշվարկված քաղաքական թակարդ։ ՔՊ-ի համար կարմիր գծեր գոյություն չունեն, և նրանք ցանկացած պահի պատրաստ են զոհաբերել յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Մեղրիի քպական քաղաքապետի դեպքում։ Ուստի, որևէ համայնքապետ չպետք է պատրանքներ ունենա, թե իշխանության հետ «30 արծաթով» գործարքի գնալով՝ ապահովագրում է իր պաշտոնն ու ապագան։

Իշխանության նպատակը նրանց դեմքով ու միջոցով ընտրություններում հաղթանակն արձանագրելն է, որից անմիջապես հետո գործի է դրվելու «փուռը տալու» հայտնի սցենարը. դատական ու քրեական հին թղթապանակները վերաբացվելու են, առաջին համարները զրկվելու են մանդատներից, իսկ համայնքապետի աթոռներին տեղավորվելու են քպական ցուցակների հաջորդ համարները՝ անձինք, որոնք սեփական վարկանիշով երբեք չէին հաղթի, բայց այս սխեմայի շնորհիվ կստանան համայնքային իշխանությունը։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am