ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի թե՞, ոչ՝ դեռ պարզ չէ:

Սեպտեմբերի 17-ին նախագահ Թրամփը Axios-ին ասել էր, որ քննարկում է Իրանին ուղղված զանգվածային հարվածները վերսկսելու կամ չվերսկսելու վերաբերյալ հարցը։
Սեպտեմբերի 20-ին Իրանի զինվորականները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման հավանականության մասին և նախազգուշացրել են պատասխան հարվածների համար։

Միաժամանակ չեն դադարում դիվանագիտական շփումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկա են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։

Նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել նախագահ Փեզեշքիանի հետ, սակայն հանդիպման մասին հստակ տեղեկություն չկա։
ՄԱԿ-ի ամբիոնից այսօր Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի կողմից գործարքի վերաբերյալ արված առաջարկները, և որ ինքը երբեք թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։

Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ գործարք կկնքի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Իսկ ի՞նչ է լինելու մինչ նոյեմբեր՝ դեռ պարզ չէ:
Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զինված ուժերին հրահանգվել է պահպանել ներկայիս խմբավորումն առնվազն մինչև տարեվերջ այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ վերադառնալ լայնածավալ ռազմական գործողություններին։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ուժեղացնում է տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններին սպասարկող օտարերկրյա ընկերությունները կարող են ենթարկվել երկրորդային պատժամիջոցների։
Turkish Airlines-ը, AJet-ը և Pegasus թուրքական ավիաընկերություններն արդեն չեղարկել են դեպի Իրան իրականացվող չվերթները։ Turkish Airlines-ը և AJet-ն իրենց թռիչքները հանել են չվացուցակից մինչև 2027 թվականի մարտը, իսկ Pegasus-ը՝ ամրագրման համակարգից։ Իրանի հետ ավիահաղորդակցությունը չեղարկել են նաև Իրանի բարեկամներ Օմանը, Ադրբեջանը և Իրաքը:

Իրանի թեման լինելու է նաև սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպման թեմաներից մեկը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի ֆինանսական իշխանությունները ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ են անցկացնում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի դիմումից հետո Պեկինը նույնպես Թեհրանին խնդրել էր օգտագործել իր ազդեցությունը՝ հուսիներին զսպելու համար։

Այս պահի դրությամբ, իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am