Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թաթան պետական միջոցառում երգելու 1 րոպեի համար 1 միլիոն դրամից ավելի գումար է ստանում: Բա այս ֆոնին պատգամավորը գոնե օրական այդքան չստանա՞:
Նախագահ, վարչապետ, նախարար, ի՞նչ սուտի աշխատավարձերի հույսին են: Դպրոցի պատերից պետք է հանել «լավ սովորեք, որ լավ ապրեք» ցուցանակները և դրա փոխարեն դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք առանց հասկանալու ու գլխացավանքի: Մի քիչ մաԾՅեմ արեք զուտ, որ փողը ճիշտ հաշվեք»»։
