Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մելանյա Հարությունյանը, Կարեն Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիրուն Հովսեփյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Գևորգ Գալստյանը, Խաչատուր Ադումյանը, Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Գագիկ Վանոյանը, Անահիտ Ավանեսյանը, Լենա Նանուշյանը, Համբարձում Մաթևոսյանը։

Հետաքրքրական է, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ են մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, և նախկին ՔՊ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։Հարց է առաջանում՝ ինչ իրավական կարգավիճակով է նախկին պատգամավորը ներառվել Հայաստանը ներկայացնող պաշտոնական պատվիրակության ցանկում։

Կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Փաշինյանի՝ ԱՄՆ գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Որոշման համաձայն՝ պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն տարբեր գերատեսչությունների և կառույցների միջոցների հաշվին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության մի շարք անդամների ճանապարհածախսն ու օրապահիկը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից։

Գիշերավարձի, ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալության ծախսերը կկատարվեն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին։

Արարատ Միրզոյանի և Ռոբերտ Աբիսողոմոնյանի ծախսերը կկատարվեն ԱԳՆ-ի, Գագիկ Վանոյանինը՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, իսկ Անահիտ Ավանեսյանի և Լենա Նանուշյանի ծախսերը՝ առողջապահության նախարարության միջոցների հաշվին։ Համբարձում Մաթևոսյանի գործուղման ծախսերը կկատարվեն շրջակա միջավայրի նախարարության միջոցներից։

Միաժամանակ, Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կկատարվեն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցներից, իսկ Հակոբ Արշակյանը գործուղման ծախսերը հոգալու է սեփական միջոցներով։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղափելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am