Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի
Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի «իսրայելական լոբբիի» ազդեցությունից, այս մասին գրել է Իրանի Ագ նախարար Աբբաս Արաղչին։
«Իսրայելական լոբբին ավելի ու ավելի քիչ է ամաչում ցուցադրել իր ազդեցությունը ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ քաղաքականության վրա։ Իր հրապարակման մեջ լոբբիի խոսնակ Միրիամ Ադելսոնը նշում է, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է կառուցված լինի այնպես, որ Ամերիկան վճարի Իսրայելի շահերի ցանկացած անտեսման համար։
Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի այս կապանքներից»,-նշել է նա։
