Քրեական աշխարհի ներկայացուցիչների այցի առաքելությունն ու պատասխանը

Քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ «օրենքով գողերի» «տեղաշարժը» մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Նախորդ տարվա վերջին մամուլում հրապարակվեցին տեղեկություններ այն մասին, որ Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ, «օրենքով գողեր»՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։ Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։Օրերս էլ հրապարակումներ եղան այն մասին, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել` այս անգամ մասնակցելու Կայարանցի Թեւոսի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի մահվան 4-րդ տարելիցին: Հրապարակումների համաձայն` Հայաստան ժամանածների թվում են նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մտերիմ շրջապատից: Նույն տեղեկությունների համաձայն` Արթուր Սաֆարյանի հիշատակի արարողությանը ներկա կգտնվեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլ պաշտոնյաներ: Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել Հայաստան ժամանած` Չեչնիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող, Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ քավոր- սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձանցից Աշոտ Բոլյանի հետ: Վերջինս հաստատեց տեղեկություններն այն մասին, որ մամուլում հրապարակվող անձանց ճանաչում է եւ առնչություն ունի, սակայն, ըստ նրա, այդ առնչությունը որեւէ կապ չունի քրեական աշխարհի հետ: «Այո, ես գտնվում եմ Երեւանում, մամուլում հիշատակված անձանց ճանաչում եմ, ինքս առնչություն եմ ունեցել հիշատակվող անձանց հետ, սակայն ուզում եմ ընդգծել, որ այդ առնչությունը որեւէ կապ չունի քրեական աշխարհի հետ, ինչպես ասվում է հրապարակումներում։ Ինձ համար առավել քան տարօրինակ ու զարմանալի էր հատկապես այն հանգամանքը, որ ոմանց երեւակայությունն անգամ հասել էր այն աստիճան, որ առանձին պետության նախագահի անունն էր շեշտվում»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Բոլյանը: Հարցին, թե որեւէ կապ ունի՞ Չեչնիայի նախագահի կամ այդ պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, Բոլյանը դրական պատասխան տվեց, միեւնույն ժամանակ շեշտելով. «Այո, ես Չեչնիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ եմ, բայց դարձյալ ոչ հայկական մամուլի կողմից ընդունված քրեական աշխարհ ձեւակերպումներից եւ, ինչպես հաճախ եմ կարդում` գողականների «սխոդկաներից», այլ ուժային կառույցներում աշխատում եմ իրենց հետ: Ինքս աշխատանքային լավ հարաբերությունների մեջ եմ Չեչնիայի սենատոր Սուլեյման Գեմեւի հետ, ինչպես նաեւ Պետդումայի պատգամավորներից մի քանիսի, այդ թվում՝ Ադամ Դեմիլխանովի հետ»։ Ի դեպ, Աշոտ Բոլյանը մեզ է տրամադրել լուսանկարներ տվյալ անձանցից: Աշոտ Բոլյանը հարցադրում է անում, թե տվյալ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակվում կոնկրետ անուններ, ովքեր ժամանել են Չեչնիայի նախագահի մտերիմ շրջապատից եւ այստեղ ներկայացվել են որպես քրեական աշխարհի ներկայացուցիչ։ «Հայկական մամուլի կողմից ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ սպորտի բնագավառում լուրջ հաջողությունների եմ հասել, տարբեր երկրներում բարձրացրել հայկական դրոշը, աշխարհի հնգակի չեմպիոն եմ»,- նշեց նա: Աշոտ Բոլյանը հավելեց, որ մեկ անգամ չէ, որ այցելում է հայրենիք, եւ այստեղ խորհրդավորություն փնտրել պետք չէ։ «Իսրայել Սարգսյանի հետ ունեմ քավոր- սանիկական հարաբերություններ եւ մշտապես գալիս եմ, ու այստեղ խորհրդավորություն, տարբեր բնույթի հանդիպումներ եւ այլ ձեւակերպումներ իմ հայրենիք այցին տալը սխալ է։ Շարունակելու եմ մշտապես այցելել Հայաստան, քանի որ այն իմ հայրենիքն է, այստեղ ունեմ ընկերներ, հարազատներ»,- եզրափակեց նա:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am