Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անահիտ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Սարգսյանը և պարեկ Գրիգոր Ճաղարյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հրազդանի» ճանշինի աշխատակիցները՝ աշղեկ Միշա Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են վնասված արգելապատնեշները։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am