Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հրապարակումը․

«Ես հիմա չեմ պատրաստվում մազերս պոկել գլխից, նույնիսկ չեմ պատրաստվում վրդովվել Փաշինյանի գործողություններից, ով Հեսսեյան ինչ-որ երրորդ կարգի «խաղաղության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց, թե Իլհամ Ալիևը նույնպես արժանի է այդ մրցանակին և իր «երախտագիտությունը» հայտնեց Ալիևին։

Ես ոչինչ չեմ ասելու Փաշինյանի մասին, որովհետև նրա դեպքում ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։

Ես պարզապես ուզում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են այս իշխանությանը․ դուք կիսո՞ւմ եք ձեր կուռքի այս կարծիքը։

Որպեսզի ավելի կոնկրետ լինի, հարցնում եմ միայն նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են աջակցել այս իշխանությանը։

Դուք նույնպես շնորհակալությու՞ն եք հայտնում Իլհամ Ալիևին՝ Արցախի ոչնչացման համար։

Դուք նույնպես շնորհակալությո՞ւն եք հայտնում Ալիևին՝ մի քանի հազար հայերի սպանության համար։

Դուք նույնպես շնորհակալությո՞ւն եք հայտնում Ալիևին` հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար։

Օրինակ՝ դուք շնորհակա՞լ եք Ալիևին այն բանի համար, որ ադրբեջանցի զինվորները բառացի մորթել են 8-ամյա Նվեր Ղազարյանին և 10-ամյա Միքայել Ղազարյանին։

Գուցե Ալիևին «շնորհակալ եք» 16-ամյա Սերգեյ Հովոյանի սպանությա՞ն համար։

Կամ համաձայն եք երախտագիտություն հայտնել Ալիևին 9-ամյա Արեգ Գասպարյանի սպանությա՞ն համար:

Կամ, գուցե, շնորհակալ եք նրան այն բանի համար, որ ձեզ անվանել է «կատաղած շներ»:

Կամ էլ շնորհակալ եք նրա համար, որ Ալիևը ձեր քաղաքներն ու գյուղերը հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան»:

Ես հարցնում եմ ուղիղ և առանց ենթատեքստի․ դուք կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ Ալիևն արժանի է երախտագիտության:

Դուք, երևի, հիմա լռում եք։

Դե, իսկ «ամենահամարձակները», երևի, կսկսեն կրկին գժված գրել «թալանչիների», «նախկինների», «վատ ռուսների» և «լավ թուրքերի» մասին։

Չգիտեմ… Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ եք զգում… չնայած արդեն ինքս էլ չեմ ուզում իմանալ։

Բայց, այնուամենայնիվ, մի՞թե դուք իսկապես չեք հասկանում, որ հենց ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար։

Թեև… գուցե դուք համաձայն եք դրա հետ։

Ես՝ ոչ»։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video) «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am