Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը X-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։
Նշվում է, որ ոստիկանության և անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում սպանվել է 8 հարձակվող, իսկ ոստիկանության համալիրի կարևոր շենքերը մաքրվել են զինյալներից։
Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին․ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել էր Քոհաթի ոստիկանության համալիրում գտնվող մզկիթի մոտ, ինչից հետո զինված անձինք ներխուժել էին համալիր և հարձակվել ոստիկանության ստորաբաժանումների վրա։
Գործողությանը մասնակցել են ոստիկանության, հակաահաբեկչական վարչության և անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները ներթափանցել էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանման շենք, որտեղ նրանց դեմ գործողությունը շարունակվել էր մինչև համալիրի ամբողջական մաքրումը։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը