ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Պետդումայի ընտրությունների դիտորդական առաքելությանը: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։
«Նրանք կասեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք այստեղ չեն։ Դա նրանց որոշումն է», – գործակալությանն ասել է նա։
