TRIPP․ չփարատված մտահոգություններ

TRIPP․ չփարատված մտահոգություններ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»։ Նա նշել է, որ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, իսկ երթուղու մուտքն ու ելքը, թեև այն անցնելու է Հայաստանի տարածքով, իրականացվելու են Ադրբեջանից։
Այս հայտարարությունները ներկայացնում են Բաքվի պաշտոնական մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանը պետք է տարածք տրամադրի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող երթուղու համար, այլ խոսքով՝ Հայաստանը համարվում է TRIPP նախագծի ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է․ «Ուրիշ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքը և երկու ելքը չլինի Ադրբեջանից, չկա ուրիշ տարբերակ։ TRIPP-ը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է, և դրա մասին տասնյակ անգամ ասել ենք»։

Այս ձևակերպմամբ Հայաստանի իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես Ադրբեջանի սահմաններից սահման ձգվող հաղորդակցություն, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում։

Այսպիսով, հաստատվում է, որ կողմերը TRIPP-ի վերաբերյալ ունեն տարբեր պաշտոնական մեկնաբանություններ։

Երևանի ներկայացմամբ՝ նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, մինչդեռ Բաքվի հայտարարություններում այն կապվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի և 44-օրյա պատերազմից հետո ձևավորված տարածաշրջանային իրողությունների հետ։
Այս տարբերությունը հիմք է տալիս առանձնացնելու երկու հիմնական մտահոգություն։
Արդյո՞ք նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Այս հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները դեռևս ամբողջությամբ չեն հստակեցնում սահմանային, մաքսային, անվտանգային և վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի պետական մարմինների լիազորությունների շրջանակը։ Հետևաբար, եզրահանգումն այն է, որ միայն Փաշինյանի քաղաքական հավաստիացումները բավարար չեն, մանավանդ, որ ստորագրված փաստաթղթերը բացահայտում են TRIPP-ի «միջանցքային» բաղադրիչը: Առաջարկվում է front office – back office մոդել՝ «անխոչընդոտ» տարանցումով, ինչն արդեն իսկ խնդրահարույց է:
Արդյո՞ք TRIPP-ը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր ական չի դառնում։
Ալիևի հայտարարությունը նախագիծը կապում է 44-օրյա պատերազմի արդյունքների և «նոր աշխարհաքաղաքական իրականության» հետ։ Բաքվի պաշտոնական դիրքորոշումից նաև հետևում է, որ այն դիտարկվում է Թուրքիան և թյուրքական աշխարհը կապող ռազմավարական հաղորդակցության համատեքստում։ Միաժամանակ նախագիծը կապված է ԱՄՆ-ի տարածաշրջանային ներկայության և Հայաստանի հարավում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ։

Այս փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ։ Այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն։

Ո՞վ է սահմանելու ճանապարհի գործունեության կանոնները, ո՞ւմ ձեռքում են լինելու կառավարման իրական լծակները, ի՞նչ ծավալով է իրականացվելու Հայաստանի իրավազորությունը, և ի՞նչ աշխարհաքաղաքական իրողություն է ձևավորվելու Հայաստանի հարավում։

Այս հարցերի պատասխանները հստակ չեն, ուստի TRIPP-ի շուրջ առկա մտահոգությունները փարատված համարել հնարավոր չէ։

Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը

 

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից զոհի և վիրավորների, ՌԴ-ն՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը Ավազով բարձված «HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Յոլյան Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ Նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video) «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video) Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am