«Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Իմ կարծիքով 2023 թվականից հետո՝ սեպտեմբերի 19-ը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր․ մտածում եմ՝ երևի նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ թերևս նույն ապրումներն մեջ էին 1045 թվականին Անիում ապրողներն կամ Սիս քաղաքի բնակչությունը՝ 1375 թվականին։
Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ Արևմուտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհաներին էր։
Ինչ վերաբերվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, և առհասարակ Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր:
Ի դեպ՝ նախորդ երեք դեպքերում հայոց պետականության կործանումը տեղի ունեցավ արտաքին ուժերի ճնշման, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքին թուլությունների համադրությամբ, իսկ 2023-ին այդ ամենին ավելացավ ամենակարևորը՝ հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց»:
