Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica0

Հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Հայաստանում նոր թափ ստացան ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները, որոնց կուլմինացիան ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։

Երկրորդ նախագահի, ինչպես նաև ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ բռնաճնշումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանի իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և ինքը՝ Փաշինյանը, դա ամենից լավ գիտի։ Ընտրություններում հաղթած և լեգիտիմություն ստացած առաջնորդները, որպես կանոն, նախընտրում են թոթափել նախընտրական շրջանում ձևավորված լարվածությունը և հանրային համերաշխություն հաստատել, ինչպես դա տեղի ունեցավ 2021-ին, երբ նույն Փաշինյանը վերընտրվելուց հետո շնորհավորեց ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին, ավելին՝ ժամանակ առ ժամանակ նրանց առաջարկում էր հանդիպել և տարբեր հարցերի շուրջ համագործակցել, այս մասին գրում է Dialectica կայքը։

Կասկածից վեր է, որ Քոչարյանն այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդման, ինչը իշխանության ներկայացուցիչներն ու նրանց խոսափողները չեն էլ փորձում թաքցնել, ինչը Եվրոպական երկրներում աննախադեպ է, քանի որ այն միշտ քողարկված է լինում։ Հիշենք՝ Քոչարյանը ձերբակալվեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններից մեկ օր անց, ինչը, մեծ հաշվով, իրավապահներին ուղղված ուղիղ ցուցում էր, իսկ ՔՊ պատգամավորներից մեկն էլ օրերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ եթե երկրորդ նախագահն ազատ արձակվի կամ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվի, ապա իրենք վարկանիշային լուրջ կորուստ են ունենալու։

Ընդհանրապես ինչպես կարող է կալանքը և քաղաքական վարկանիշը դիտարկվեն մեկ հարթության մեջ ժողովրդավարական երկրում։ Նշվածը հերթական ապացույցն է, որ կալանքը հենց քաղաքական նպատակ է հետապնդում, այլ ոչ իրավական։

Այնուամենայնիվ, հանրության այն լայն շերտերին, որոնք առանձնապես չեն հետևում ներքաղաքական անցուդարձին, հետաքրքրում է, թե ինչու երկրորդ նախագահը կրկին հայտնվեց իշխանությունների թիրախում, երբ այս ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքն այլևս ԱԺ-ում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժը չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի գլխավոր մրցակիցը չէ։

Կարծիքներ են հնչում, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, ինչպես դա տեղի էր ունեցել 2018 թվականին՝ նրա առաջին կալանավորման ժամանակ, Բաքվին սիրաշահելու գործողություն, քանի որ Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները Բաքվի բանտում են, իսկ Արցախի առաջին նախագահն այլևս Երևանում, և այսպես շարունակ։

Հիշատակված և հանրային դիսկուրսում առկա մյուս տեսակետները, իհարկե, հեռու չեն իրականությունից, և չենք կարող բացառել, որ դրանք ևս առկա են Քոչարյանին կալանավորելու շարժառիթների հիմքում, սակայն հակված չենք կարծելու, որ գլխավոր շարժառիթը դրանցից մեկն է։

Քոչարյանին կալանավորելու գլխավոր պատճառը առավել լավ հասկանալու համար պետք է մի քանի ամսով հետ պտտենք մեր հիշողությունը և վերադառնանք նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլ։ Չնայած այդ ժամանակ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում էր ընդդիմադիր երեք խոշոր ուժերին նույնացնել և շարքային քաղաքացիների շրջանում արմատավորել այն տեսակետը, թե հիշյալ ուժերը բոլոր հարցերում միանման մոտեցումներ ունեին, այնուամենայնիվ, այս ուժերի միջև առկա էին գաղափարական լուրջ տարաձայնություններ, մասնավորապես՝ Արցախի հարցում, ԹՐԻՓՓ-ի հարցում և այլն։

Ակնհայտ էր նաև, որ քաղաքական հստակ հնարք էր ընդդիմադիր ուժերի նույնացումը և դրա հետ զուգահեռ պատերազմի վախի տարածումը ՔՊ պարտության դեպքում։

Եթե ընդդիմադիր մյուս ուժերը դատապարտում էին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, իրենց նախընտրական ծրագրերում ներառում արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ դրույթներ, բայց մեծ հաշվով հարցը փաստացի փակված էին համարում, ապա Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը՝ «Հայաստան» դաշինքը, կարևորում էր ոչ միայն արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը, այլև առաջնորդի մակարդակով և բաց տեքստով խոսում էր այն մասին, որ Արցախի հարցում դեռևս բանակցելու անհրաժեշտություն և հնարավորություն առկա է։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը միակ ընդդիմադիր առաջնորդն է, ով Արցախի հարցը փակված չի համարում։ Սա չներվեց ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ նրան աջակցող արտաքին բազմաթիվ դերակատարների կողմից, և այժմ երկրորդ նախագահը դրա համար վճարում է իր ազատությամբ։

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ կալանքը պատժի միջոցի վերածելով բազմաթիվ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ քաղաքացիական համերաշխության և համազգային համախմբման հարցում իշխանությունը ընդգծում է իր ժխտողականությունը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի առջև առկա մարտահրավերների պայմաններում իրականության մեջ առկա է հակառակի անհրաժեշտությունը, անկախ հասարակական կարծիքների տարբերություններից, քանի որ պատժիչ քաղաքականությունը միշտ հանգեցնում է բևեռացման։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»․ Աբովյան Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am