Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական բիզնես հատվածն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով տեղական շուկայի սահմաններից և նոր հնարավորություններ ստեղծելով միջազգային հարթակներում։ Արտերկրում իրականացվող նախագծերն ու կապիտալի արդյունավետ ներդրումները ոչ միայն բարձրացնում են հայկական բրենդների ճանաչելիությունը, այլև կարևոր նշանակություն են ունենում Հայաստանի տնտեսության համար։

 

 

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն անդրադարձել է Իտալիայում հայկական նոր բիզնես-ինվեստիցիոն ծրագրին և ներկայացրել արտերկրում հայկական կապիտալով իրականացվող նախագծերի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար։

Մելքոնյանը նշել է, որ Իտալիայում գործընկերների հետ ձեռք են բերել մի քանի բուտիկ հյուրանոցներ, որոնք գրանցված են Հայաստանում գործող ընկերությունների անունով։ Ըստ գործարարի՝ նման մոդելի նպատակն այն է, որ արտերկրում ծավալած բիզնեսի վերջնական շահույթն ու ուղղակի եկամուտները վերադառնան Հայաստան։

Նա ընդգծել է միջազգային հայտնի բրենդների ու ընկերությունների փորձը, որոնք, ընդլայնվելով ամբողջ աշխարհում, իրենց երկրների տնտեսությունների համար հզոր ֆինանսական աղբյուր են ապահովում։

«Գիտե՞ք՝ որ երկրներն են հզոր։ Այն երկրները, որոնք ունեն բազմաթիվ բրենդներ՝ տարածված ամբողջ աշխարհում։ …Երբ մենք, օրինակ, միջազգային հարթակներում գովազդ ենք տեղադրում, այդ գումարից շահույթ է ստանում տվյալ երկրի ընկերությունը, որն իր հերթին աշխատավարձ է տալիս իր աշխատակիցներին, հարկեր է վճարում և նպաստում իր պետության տնտեսության հզորացմանը»,- նշել է «Արտ Լանչի» հիմնադիրը՝ հավելելով, որ նույն տրամաբանությունը պետք է գործի նաև հայկական բիզնեսների պարագայում։

Գործարարը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ պատրաստվում են ներդրումային նոր ու մատչելի ծրագիր մեկնարկել հենց Հայաստանում։ Եթե նախկինում ընկերության պրոյեկտներում ներդրումների նվազագույն շեմը սկսվում էր մի քանի միլիոն դրամից, ապա նոր մոդելով Հայաստանում հնարավոր կլինի ներդրում կատարել՝ սկսած մի քանի հարյուր հազար դրամից։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am