«Գրատախտակի գնացած» Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։

Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։

Հատկանշական է, որ այս օրերին ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը փորձում են պաշտպանել իրենց նոր գործընկերուհուն՝ ընդգծելով, որ նա նոր է խորհրդարանում, առաջին անգամ է հանդես եկել ԱԺ ամբիոնից և ժամանակ է անհրաժեշտ քաղաքական դաշտում ու խորհրդարանական աշխատանքում փորձ ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին ավագանու անդամ Վարդանյանի շուրջ աղմուկը սկսվեց սեպտեմբերի 16-ին՝ նրա առաջին ելույթից հետո։ Պատգամավորը, անդրադառնալով դպրոցական տարիներին, պատմել էր, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակի գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանար կավիճը բռնել և խնդիր լուծել։ Միաժամանակ օգտագործել էր նաև «գրատախտակի գնալ» ձևակերպումը։

Ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ նրան հորդորել էր խոսել օրակարգային թեմայից, ինչին Վարդանյանը պատասխանել էր, որ սա իր առաջին ելույթն է և «ներելի է»։

Դրանից հետո սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսվեց Վարդանյանի խոսքի լայն քննադատություն՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը վերջին օրերին զրույց է Արաքսյա Վարդանյանի հետ։ Մեր դիտարկմամբ՝ պատգամավորը ակնհայտորեն հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը։

Այսպիսով՝ ԱԺ-ում առաջին ելույթով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նոր պատգամավորի համար խորհրդարան մտնելու առաջին իսկ օրերը սպասվածից բավական ծանր ընթացք են ստացել։

Հիշեցնենք, որ Արաքսյա Վարդանյանը ՔՊ է մտել Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունից հետո. նա 2021-ին ԱԺ ընտրություններին մասնակցում է այդ կուսակցության ընտրացուցակով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ցեղшսպանության շարունակությունն է․ ինչ է դրված Տիգրանաշենի հարցով․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախի հանձնումը Ադրբեջանին համաձայնված է եղել նախապես, Արմեն Գրիգորյանն էլ է տեղյակ եղել (video) Ոչնչացված մեզ զգացինք, երբ Փաշինյանն այդ խոսքերն ասաց Ալիևին․ արցախցի (video) Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Դագшղների վրա մրցանակ են տալի՞ս, ամոթ. զոհվածի մայրը` Փաշինյանի մրցանակի մասին (video) Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ. Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica0 «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին0 Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն Այս տարի Սևանի համար պատմական տարի է. Լևոն Ազիզյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ» Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ». Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա. Նիկոլի 1 ամսվա աշխատավարձով ամեն ամիս կապրի 108 թոշակառու (video) «Գրատախտակի գնացած» Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր. «Ժողովուրդ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Թրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am