Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա․ «Հետք»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում նրան հանձնվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Փաշինյանը Մայնի Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում հանդիպելու է նաեւ տեղի գործարարների հետ (Վիսբադենը գտնվում է Ֆրանկֆուրտի հարեւանությամբ): Այս մասին գրում է «Հետք»-ը։

Առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավի սրահից, որտեղ երեւում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը (պատվիրակության կազմը՝ այստեղ): Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է:

Ֆրանկֆուրտում վայրէջք կատարելուց 20 րոպե անց Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնանքով գրել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում չի երեւում ինքնաթիռի գրանցման համարը, ինչը դրա նույնականացման առաջին ու ամենահեշտ եղանակն է:

Սակայն հայկական ավիացիային հետեւողների համար օդանավի տեսքից դժվար չէր կռահել, որ սա իշխանամետ գործարար, 2021-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթն է, որի սեփականատերը, ըստ «Ֆլայուան Արմենիա» ընկերության, ինքն է: Հիշեցնենք՝ «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը: Այսինքն՝ Է. Սուքիասյանը ավիաընկերության ամենախոշոր սեփականատերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Թուրքիայում քննում են «Էրդողան» տապանաքարի դրվագը Նույնիսկ պատվաստանյութի տուփն է ավելի ճշգրիտ տեղեկություն տալիս, քան Ձեր որոշ պատասխանատուները «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթ Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա․ «Հետք» Ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն և կողաշրջվել. վարորդը մահացել է Ռուբինյանը պարգևատրել է Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ․ Սուրեն Սուրենյանց Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի․ Ոսկանյան Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳԽ Գրատախտակին գնացած ՔՊ-ական, դուք մի մեծ խնդիր ունեք, որի համար ցավակցում եմ․ Վահե Մովսիսյան (video) Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video) «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video) Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video) Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել զննել Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանը մանրամասնեց (video) Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am