Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։ 

Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։

Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։

Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։

Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։

Էլ ավելի ուշագրավ է այն, որ անգամ թուրք մասնագետներն են դատապարտում ալիևյան քարոզչության այս դրսևորումները։ Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս քննադատել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։ Հարցազրույցներից մեկում Աքթարը նշել է, որ նույնիսկ Ղարաբաղը գրավելուց հետո Բաքուն «կանգ չի առել» և այս անգամ շրջանառության մեջ է մտցրել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը։

Աքթարը գիտական իր հոդվածներում ու շրջանակներում ակտիվորեն քննարկում և քննադատում է այս երևույթը։

Թուրք գիտնական և քաղաքական գործիչ Բասկըն Օրանը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող տերմինաբանություններին։ Հարցազրույցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մոտավորապես 70 %-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գործիչը դա բնութագրել է որպես էքսպանսիոնիստական հռետորաբանություն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպես քողարկող գործոն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում խաղաղության գործընթացում զրոյացնել արձանագրված ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ ալիևյան ապարատի կողմից ստեղծված և շրջանառության մեջ դրված «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական հորինվածքները չունեն պատմագիտական որևէ հիմք և սուր քննադատության են արժանանում անգամ ադրբեջանցի և թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս քարոզչանյութի հակագիտական ու սնանկ լինելը։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
65-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան США и Китай самоустраняются из российско-европейского конфликта Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից «Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի, ո՞վ սենց արեց... «Գժերը սրտի կանգ չեն ստանում. 30 րոպե Նիկոլը ցնցումների մեջ էր». Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, պապաներն էլ են ասել․ վատ լուր քեզ համար․․․ Անժելա Թովմասյան (video) Թրամփը Նիկոլի մեջքին թփթփացնելու է, ասի՝ ես քեզ հանձնել եմ Պուտինին (video) «Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am