Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։

Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։
Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծեցին, որ Հայաստանի և Հայոց Եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրեցին նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրեցին Նորին Սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա․ «Հետք» Ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն և կողաշրջվել. վարորդը մահացել է Ռուբինյանը պարգևատրել է Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ․ Սուրեն Սուրենյանց Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի․ Ոսկանյան Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳԽ Գրատախտակին գնացած ՔՊ-ական, դուք մի մեծ խնդիր ունեք, որի համար ցավակցում եմ․ Վահե Մովսիսյան (video) Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video) «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video) Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video) Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել զննել Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանը մանրամասնեց (video) Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ Կապը կտրվելու է․ «ե՞րբ են ծեփրտելու Վիվառոյի Վիգենին ու Նարեկ Նալբանդյանին»․ Ռուզան Ստեփանյան (video) Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Նիկոլը 2,6 մլն դրամ փող է ստանալու, որ ադրբեջանցիներն իրեն козел ասեն»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am