Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում։

Նա այդ տրամաբանությունը տարածում է նաև կրթության ոլորտի վրա՝ պնդելով, որ դպրոցներում չպետք է հնչեն այդ գաղափարախոսությանը հակասող մտքեր, իսկ կառավարությունը պետք է գործի դրանց դեմ, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը։

Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ։

Այն կարելի է ընդունել կամ մերժել։ Ժողովրդավարությունը հենց տարբեր գաղափարների, արժեքների մրցակցությունն է։

Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն» և պետական համակարգից պահանջում է գործել դրա շրջանակում։ Առավել մտահոգիչ է, երբ կրթական ծրագրերն ու դպրոցն են ենթարկվեցվում «միակ ճշմարտությանը»:

Պետությունը չպետք է քաղաքական գաղափարները բաժանի «ճիշտ» և «վտանգավոր» խմբերի՝ գործող իշխանության քմահաճույքին համապատասխան:

Ընտրություններում հաղթած ուժը ստանում է պետությունը կառավարելու ժամանակավոր մանդատ, որը, բնականաբար, թույլ չի տալիս «գաղափարական մենաշնորհ» հաստատել:

Այսօր ասում են, որ կրթական համակարգում չպետք է հնչի «Իրական Հայաստանին» հակասող որևէ միտք, վաղը նույն պահանջը կարող է վերաբերել հանրային, քաղաքական այլ ինստիտուտների:

Ի վերջո, բանը հասնելու է ընտրական և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական ապամոնտաժմանը:

Օրինակ, ՔՊ-ական խիստ «ժողովրդավար» ու «առաջադեմ» մի պաշտոնյա կարող է «արդարացիորեն» բողոքել, թե
ինչո՞ւ ընտրություններին մասնակցի մի ուժ, որի ծրագիրը հակասում է «իշխող գաղափարախոսությանը» և կարող է ներկայացվել որպես «սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»։

Եթե իշխանության գաղափարախոսությանը հակասող միտքը պետական մակարդակով ընկալվում է որպես սպառնալիք, վտանգվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև քաղաքական մրցակցությունը։

«Պետության պաշտպանության» թեզով ի վերջո կարելի է կործանել քաղաքականությունն՝ առհասարակ:

Քաղաքականությունը գոյություն ունի մրցակցող գաղափարների շնորհիվ։

Քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհը այլակարծությունը վտանգ հայտարարելն է։

Հայաստանը մոտ է այն վտանգավոր եզրագծին, երբ քաղաքական գործունեությունը կամ այլակարծությունը քրեականացվում են:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ․ Սուրեն Սուրենյանց Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի․ Ոսկանյան Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ Դատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. ԳԽ Գրատախտակին գնացած ՔՊ-ական, դուք մի մեծ խնդիր ունեք, որի համար ցավակցում եմ․ Վահե Մովսիսյան (video) Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video) «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video) Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video) Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել զննել Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանը մանրամասնեց (video) Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ Կապը կտրվելու է․ «ե՞րբ են ծեփրտելու Վիվառոյի Վիգենին ու Նարեկ Նալբանդյանին»․ Ռուզան Ստեփանյան (video) Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Նիկոլը 2,6 մլն դրամ փող է ստանալու, որ ադրբեջանցիներն իրեն козел ասեն»․ Վահե Մովսիսյան (video) «Նիկոլ կոչեցյալն ապտակեց Ռուսաստանի հայերին»․ քաղաքացի (video) Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց «Մացեմացիկայի ժամին գրատախտակի գնացած աչոնիկը բոչկա գլորեց Ռուբինյանի վրա»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am