ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։

Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից»։

Կարապետյանը ընդգծում է, որ կա տարբերություն դիվանագիտական շփումների և պետական մակարդակով իրականացվող պատմական ռևիզիոնիզմի (պատմության աղավաղման) հանդիսատես դառնալու միջև.

 

 

«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման», նշում է Կարապետյանը։
Նամակը հատկապես քննադատում է այն, թե ինչպես նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ են տալիս «գործիքայնացնել Եվրոպական Միությանը՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով»։ Կարապետյանը անդրադառնում է եվրոպացի պաշտոնյաների մտահոգիչ վարքագծին, երբ նրանք հրճվանքով պարում էին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպած խնջույքին ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում և շեշտում, որ նման վարքագիծը, անկախ անհատական դիտավորությունից, անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանի պատմությանը և դրա մշակութային ժառանգության ակունքներին, մենք համոզված ենք, որ այն բացահայտելու անկեղծ ցանկության դեպքում, կան բազմաթիվ անաչառ պատմական վկայություններ։ Հուսով ենք, որ այս առումով Ձեր կողմից առկա է անկեղծ հետաքրքրություն », նշվում է նամակում։

 

 

Զգուշացնելով հիմնարար սկզբունքները և մարդկային արժանապատվությունն անտեսող կարճատես քաղաքականության դեմ՝ Կարապետյանը եզրափակում է․ «Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն տնտեսական և քաղաքական շահեր ունի Ադրբեջանում։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության։ Ավելին, տվյալ պահին կարող է թվալ, թե Ալիևի ռեժիմին հաճոյանալը օգնում է դրված նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն այս մոտեցումը կարճատես է և հարգանք վաստակելու լավագույն հենքը չէ, նույնիսկ այն կողմի մոտ, ում փորձում են հաճոյանալ »։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատում է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն պնդում է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Մյուռոն էլ չկա, որ բերանս ողողեմ, Վահագն Ալեքսանյանի մասին խոսելուց․ Բագրատ Միկոյան (video) Այսպիսի բան երբեք չի եղել․․․ դատախազներին էս ի՞նչ վիճակի մեջ եք գցել․ Ռոբերտ Քոչարյան (video) Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը Վթարային ջրանջատում Երևանում Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև Փաշինյանն իր «հիստերիկ ու խեղկատակ» ելույթի արժանի պատասխանը ստացավ․ Քրիստինե Նազարյան (video) Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Ժողովրդի մեծ մասը պահանջում է, որ փաշինյանենց դաժան պատժի արժանացնենք․ «Հայաստան» դաշինքի անդամ (video) Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ժողովուրդն ինչ է խոսում ձեր մասին․ Ասատուրովը՝ ՔՊ-ականներին (video) ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Դատախազությունում գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ այս փուչիկը պայթում է․ Սևակ Խաչատրյան (video) Ասանժը հրապարակել է երկու տարվա ընթացքում առաջին գրառումը քպ մուտքն էլ սահմանափակ է` հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել. Ռուբեն Մելիքյան Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին ԱՄՆ-ը հավանություն է տվել Փեզեշքիանի և Արաղչիի վիզաներին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում. Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք. Սամվել Կարապետյան Առողջական ինչ խնդիրներ ունի այս պահին Ռոբերտ Քոչարյանը․ Արամ Օրբելյանը կարևոր մանրամասներ հայտնեց (video) Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ նա այլևս չլողա «իրենց Գյոյչայում». վերլուծաբան Էդ եք դուք․․․ Իշխան Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի «կոշիկախառը հիստերիկությանը» (video) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am