Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում. Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում
Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։ Այդ մասին հայտնում են նրա ղեկավարած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից։
«Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և հետևորդներ,
Ցավով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում։
Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։
Ներկայումս Ռիչարդ Գիրագոսյանը գտնվում է Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ արդյոք արյունազեղումը երկարաժամկետ վնաս է հասցրել։
Շնորհակալ ենք բոլորին ջերմ խոսքերի, աջակցության և մաղթանքների համար։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակենք մեր էջում։
Միասին սպասում ենք Ռիչարդի վերադարձին»,- նշված է հայտարարության մեջ։
