ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ «Հետք»

2014թ. դեկտեմբերի 4-ին զինծառայող Արթուր Մարգարյանին գտել են զորամասի պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Դեպքի հենց առաջին ժամերից իրավապահներն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, իսկ հետագա քննությունը հիմնականում ընթացել է այդ վարկածի շրջանակում։ Մարգարյանի հայրը տարիներ շարունակ պնդել է, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել, և բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց պատասխան չի տրվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026թ. սեպտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ քննությունը չի տվել Մարգարյանի մահվան համոզիչ բացատրությունը և բավարար չափով չի ուսումնասիրել տեղի ունեցածի այլ հնարավոր վարկածները։ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտում՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով Մարգարյանի ընտանիքին վճարել 50 000 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։ Այս մասին գրում է Հետքը։

«2014թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Մարգարյանը վերցրել է իրեն ամրակցված ինքնաձիգը, որպեսզի գնա պահակակետ՝ հերթապահության։ Պահակակետը գտնվել է զինապահեստից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Ժամը 15։30-ի սահմաններում երեք զինծառայող գնացել են այդ պահակակետ։ Քիչ անց նրանց միացել է մեկ այլ զինծառայող, որը կոչումով կապիտան է եղել: Մարգարյանը պահակակետում չի եղել։ Կապիտանը, սակայն, չի պարզել, թե որտեղ է նա։

Պահակակետ տանող ճանապարհին զինծառայողներից մեկը նկատել է Մարգարյանին՝ մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում պառկած։ Նա սկզբում կարծել է, թե Արթուր Մարգարյանը քնած է և չի հայտնել այդ մասին կապիտանին՝ չցանկանալով, որ վերջինս իմանա, որ զինծառայողը հերթապահության ժամանակ քնել է։ Հաջորդ պահակակետ հասնելուց հետո կրտսեր սերժանտին ասել է, որ Մարգարյանին տեսել է խրամատում։ Նրանք անմիջապես վերադարձել են այնտեղ և մոտենալով նկատել արյան հետքեր։ Այդ պահին հասկացել են, որ նա վիրավորված է։ Օգնության են կանչել մյուս զինծառայողներին, իսկ Ա. Մարգարյանին շտապ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է։

Դեպքի մասին հաղորդումը Քննչական կոմիտեում ստացվել է նույն օրը՝ ժամը 15։50-ին։ Նախնական հաղորդման մեջ արդեն նշվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Մարգարյանը կրակել է իր կրծքին և մահացել։ Նույն օրը հարուցված քրեական վարույթի հիմքում ևս դրվել է ինքնասպանության դրդելու վարկածը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ 30 փամփուշտի համար նախատեսված պահունակով, որի մեջ եղել է 28 փամփուշտ։ Հայտնաբերվել է նաև մեկ ամբողջությամբ լիցքավորված պահունակ, իսկ զենքը լիցքաթափելիս՝ մեկ չկրակված փամփուշտ։ Խրամատում և հարակից տարածքում հայտնաբերվել էին նաև զինվորական հագուստ, դանակ, Աստվածաշունչ, հայելի և փայտե խաչ։

Գործի նյութերում արձանագրվել է, որ դեպքից մոտ մեկ ամիս առաջ Ա. Մարգարյանը զինակիցներից մեկի հետ խոսել է կյանքի անարդարությունների մասին և ասել՝ «ի՞նչ տարբերություն, հիմա մեռնեմ, թե քսան-երեսուն տարի հետո»։ Հետագայում այդ խոսքը նույնպես օգտագործվել է ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։

Զինծառայող Ա. Մարգարյանը բնութագրվել է որպես կայուն բնավորությամբ, զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող, ընկերասեր և անձնակազմի կողմից լավ ընդունված զինծառայող։ Նա զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր չի ունեցել։

Դեպքի օրը, սակայն, վկաների նկարագրություններում մի շարք հակասություններ են եղել։

Դեպքից հետո կատարված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մարգարյանը ստացել է կրծքավանդակի և որովայնի խոռոչների թափանցող հրազենային վնասվածք։ Մարգարյանի հագուստի վրա եղած վնասվածքները, ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ առաջացել են կրակոցից։ Սակայն, զենքի վրա բացակայել է զինծառայող Մարգարյանի մատնահետքերը։ Բացի այդ, չորս զինծառայողներից վերցված նմուշների ուսումնասիրության ժամանակ նրանցից մեկի ձեռքերի վրա հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք կարող էին կապված լինել կրակոցի հետ։ Քննությունը, սակայն, բավարար չափով չի պարզել այդ մասնիկների առաջացման պատճառը։

Մարգարյանի հայրը պնդել է, որ անհրաժեշտ էր ստուգել նաև այն վարկածը, որ որդուն հնարավոր է սպանել են։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարգարյանը մեկ այլ քրեական գործով կարևոր վկա է եղել և ցուցմունք է տվել մեկ այլ զինծառայողի դեմ։ Այդ զինծառայողը՝ դատապարտվել է, ապա ազատ է արձակվել Ա. Մարգարյանի մահվանից մոտ մեկ ամիս առաջ։ Հայրը պնդել է, որ անհրաժեշտ էր պարզել՝ արդյոք որդու մահը կապ ուներ այդ ցուցմունքի հետ։

Քննությունը այդ վարկածը բավարար չափով չի ուսումնասիրել։ Հայրը նաև հարց է բարձրացրել, թե որդու մատնահետքերն ինչու չեն հայտնաբերվել ինքնաձիգի վրա, ինչու նրա բոլոր զինակիցներից չեն վերցվել համապատասխան նմուշներ, ինչ ծագում են ունեցել մեկ այլ զինծառայողի ձեռքերին հայտնաբերված մասնիկները, և ինչ է տեղի ունեցել Մարգարյանին գտնելուց մինչև հոսպիտալ տեղափոխելը։

2016թ. փետրվարին քրեական գործի քննությունն ավարտվել է: Ներպետական ատյաններից դժգոհ մնալուց հետո սպանված զինծառայողի ընտանիքի անդամները դիմել են Եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ ինքնասպանության մասին եզրակացությունը բավարար ապացույցներով հիմնավորված չի եղել, այդ թվում՝ չի պարզվել, թե որն է եղել նման քայլի հնարավոր պատճառը։ Դրա փոխարեն իշխանությունները հիմնականում հենվել են հետմահու հոգեբուժական եզրակացության վրա, որը, իր հերթին, հիմնված է եղել սահմանափակ նյութերի վրա։

Եվրոպական դատարանի համար կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ մինչև վերջ չի պարզվել՝ լսվե՞լ է կրակոցի ձայն, և եթե այո՝ կոնկրետ երբ։

ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով պարզել, թե ինչ է տեղի ունեցել 2014թ. դեկտեմբերի 4-ին։ Դատարանի գնահատմամբ՝ ինքնասպանության վարկածը հաստատող բավարար և համոզիչ նյութ չի եղել, մինչդեռ այլ հնարավոր վարկածները լրջորեն և հետևողականորեն չեն քննվել։ Այդ պատճառով քննությունը փակվել է շտապ արված եզրահանգումների հիման վրա։

Դատարանը նաև նշել է, որ Մարգարյանի հայրը Հայաստանում չի ունեցել արդյունավետ իրավական հնարավորություն՝ որդու մահվան համար պետության պատասխանատվությունը հաստատելու և դրա դիմաց փոխհատուցում պահանջելու հարցում»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
քպ մուտքն էլ սահմանափակ է` հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել. Ռուբեն Մելիքյան Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին ԱՄՆ-ը հավանություն է տվել Փեզեշքիանի և Արաղչիի վիզաներին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը Ռիչարդ Գիրագոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում. Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք. Սամվել Կարապետյան Առողջական ինչ խնդիրներ ունի այս պահին Ռոբերտ Քոչարյանը․ Արամ Օրբելյանը կարևոր մանրամասներ հայտնեց (video) Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ նա այլևս չլողա «իրենց Գյոյչայում». վերլուծաբան Էդ եք դուք․․․ Իշխան Սաղաթելյանի արձագանքը՝ Փաշինյանի «կոշիկախառը հիստերիկությանը» (video) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Եվրոպայում առիթ են փնտրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ առճակատման համար. Ֆիցո #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ԱԺ-ում նեղն են գցել․․․ հիստերիկություն՝ Հաջիևի սպառնալիքների տակ»․ Արամ Սարգսյան (video) Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկը քննադատության է արժանացել ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ «Հետք» Դատախազության հետ հաշտություն պատկերացնու՞մ եք․ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը (video) Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել Այսօր որոշ հասցեներ կհոսանքազրկվեն Ձեր արշինով մեզ մի չափեք․ ձեզ հավատալու չկա՛․ զոհերի անունները հրապարակեք․ Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ին (video) Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur Դուք իմ գրպանի պարունակությունը գիտե՞ք․ Գեղամ Մանուկյանի սուր պատասխանը իշխանական լրագրողին (video) Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է Ռոբերտ Քոչարյանը կատակեց նիստերի դահլիճում (video) Ի՞նչ է արժենում պետությանը Քոչարյանի կալանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am