Մարդիկ խանութներից պարտքով սնունդ են խնդրում, պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին բարձրանում են․ Դանիելյան

Ընդդիմադիր գործիչ Գառնիկ Դանիելյանը վարչապետի, նախագահի, նախարարների ու մյուս պետպաշտոնյաների աշխատավարձի հերթական բարձրացմանն է անդրադարձել՝ գրելով․

«2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան։

Կաճեն ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների, դատախազների և մարզպետերի աշխատավարձերը։

Կկրկնապատկվեն և նույնիսկ կեռապատկվեն համայնքների ղեկավարների աշխատավարձերը։

Ու սա այն դեպքում, երբ 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, երբ աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։

Ավելին՝ 21-րդ դարում Հայաստանում արձանագրվում են սովից մահվան դեպքեր։

2021 թվականի նախընտրական ծրագրով խոստացել էիք մինչև 2026 թվականը կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը։

Աղքատությունը կրկնակի չնվազեց, բայց փոխարենը դուք սկսեցիք ավելի բարեկեցիկ ապրել։ Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը։

Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։

Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյոք առաջին հերթին պե՞տք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։

Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա։

Քաղաքացիները հաճախ հիասթափվում և հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև անարդարության զգացումից։

Այսպիսի որոշումները էլ ավելի են խորացնելու սոցիալական անարդարության զգացումը»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկը քննադատության է արժանացել ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ «Հետք» Դատախազության հետ հաշտություն պատկերացնու՞մ եք․ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը (video) Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել Այսօր որոշ հասցեներ կհոսանքազրկվեն Ձեր արշինով մեզ մի չափեք․ ձեզ հավատալու չկա՛․ զոհերի անունները հրապարակեք․ Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ին (video) Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur Դուք իմ գրպանի պարունակությունը գիտե՞ք․ Գեղամ Մանուկյանի սուր պատասխանը իշխանական լրագրողին (video) Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է Ռոբերտ Քոչարյանը կատակեց նիստերի դահլիճում (video) Ի՞նչ է արժենում պետությանը Քոչարյանի կալանքը (video) Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում Գագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը լուսադեմին կգա Հայաստան և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել նրան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Մարդիկ խանութներից պարտքով սնունդ են խնդրում, պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին բարձրանում են․ Դանիելյան «Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք» Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ» Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am