Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։

Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։

Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։

Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։ Այսօր արդեն Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ ԱԺ պաշտոնական կայքն էլ նրան ներկայացնում է որպես ՔՊ անդամ և խմբակցության պատգամավոր, որը Փարաքարու ավագանուց է խորհրդարան գնացել։

2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր.

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարևոր ու վճռորոշ պահի առաջ. այն է՝ կորցնել պետականությունը և ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։

Նա նաև կոչ էր անում քաղաքացիներին գիտակցել, որ «այլևս սխալվելու իրավունք չունենք» և դադարել «թուլանալ, ընկճվել, դեգերել և սգալ»։ Այդ ժամանակ Վարդանյանը ընտրողներին կոչ էր անում աջակցել Սամվել Բաբայանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։

Մեր աղբյուրները ՔՊ-ում նրա ընդգծված կոշտ իշխանական հռետորաբանությունը կապում են նաև իր քաղաքական հավատարմության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու ձգտման հետ։ Սա, սակայն, մեր աղբյուրների գնահատականն է, և Վարդանյանի հրապարակային մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։

Այսպիսով՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում Արաքսյա Վարդանյանի քաղաքական ճանապարհը Սամվել Բաբայանի թիմից հասցրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ՔՊ»։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Հրապարակ»․ Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք» Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ» Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ» Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է «Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթի և առաջիկա անելիքների մասին Վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը #ՀԻՄԱ․Նիկո՛լ, ռուսական 102-րդ ռազմաբազան առաջին հերթին քո փրկության համար է պետք. Հովհաննես Շահինյան (video) Զինդատախազը պետք է շատ արագ գործ հարուցի Հասմիկ Հակոբյանի վրա․ պահեստազորի փոխգնդապետ (video) «Ալեն Սիմոնյանի համար վատ լուր ունեմ Փաշինյանի վերաբերյալ» (video) «Ինչու՞ մինչև հիմա ծեփված չեն Նարեկ Նալբանդյանը, Հայկ Սարգսյանը»․ Հովհաննես Շահինյան (video) Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ «Սարսափելի է․ Ալեն Սիմոնյան, ավելի խայտառակվեցիր» (video) Մենք կհաղթենք Իրանի վարչակարգին, կվերացնենք ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը․ Նեթանյահու ՔՊ-ականների ձայնագրությունները հրապարակվելու են հենց այդ պահին․ Արեգա Հովսեփյան (video) Փաշինյանի այցից հետո Գառնահովիտի դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել. ի՞նչ է պատմում մարզպետը. MakaryanNews Պահանջում ենք ԱԺ բարձր ամբիոնից ներողություն խնդրել․ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը․ բաց նամակ՝ Փաշինյանին Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am