Բենզինի գնի բարձրացման հարցով Մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին
Հայաստանում բենզինի գնի բարձրացման վերաբերյալ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
«Մենք մշտապես ուսումնասիրում ենք այս ոլորտը, այս պահին՝ ևս»,– ասաց Սմբատյանը։
Նրա խոսքով՝ գրություններն ուղարկվել են բենզինի արձանագրված գների բարձրացման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Հայաստանում բենզինի գինը հասել է 580-600 դրամի։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշել էր, որ Հայաստանում բենզինի գինը հասել է 600 դրամի՝ այն անվանելով պատմական առավելագույն ցուցանիշ։
