Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում․ 4 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Դելիս» գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։40-ի սահմաններում, նշված գիշերային ակումբի հաճախորդ, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սուրեն Խ․-ն, ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է գիշերային ակումբի պարուհիներից մեկի մազերից, որին միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Սերգեյ Հ․-ն, նրա եղբայրը՝ 28-ամյա Կարեն Հ․-ն, և նրանց ընկեր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Շամալ Ու․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո նրանք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, միմյանց ուղղությամբ նետել են գարեջրի շշեր և բաժակներ, ինչպես նաև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Նշված վիճաբանությանը միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Էդվարդ Վ․-ն և նրա ընկերուհին՝ 48-ամյա Ալինա Մ․-ն, ովքեր փորձել են բաժանել վերջիններիս, սակայն Սուրեն Խ․-ն գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է Էդվարդ Վ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Խ․-ն, Սերգեյ Հ․-ն, Շամալ Ու․-ն և Էդվարդ Վ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, և ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը «Նիկոլը Սյունիքի հարցը լուծեց․ Ջերմուկից մինչև Մեղրի» (video) Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. դուք վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը` մեր երկրում. Կարապետյանը՝ Հովակիմյանին Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը». Արսենյան Ձյաձ Գառնիկը ձեզ բան է փոխանցել․ Մեսրոպ Մանուկյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները սկսեցին գոռգոռալ (video) Ձորափի փողոցում վիճաբանության մասնակից 20-ամյա երիտասարդը զենքով ձերբակալվել է #ՀԻՄԱ․ Դուք խայտառակվեցիք․ ես սարսափեցի՝ ինչ տեսա Ազգային ժողովում․ Նարինե Դիլբարյան (video) 4-6 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, հետո՝ կբարձրանա Փաշինյանը ծափ է տալու․ հաջորդ վարչապետը ես եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video) «Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր…». Սուրեն Սուրենյանց ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ Փաշինյանն ինքն է բացահայտել՝ sms-ով ԲԴԽ նախագահից ինչ է պահանջել․ Ավետիք Չալաբյան (video) Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել». ադրբեջանցի պատգամավոր Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները «Մարիաննա Ղահրամանյանը փաստերով խայտառակեց Վահագն Հովակիմյանի գործունեությունը» (video) Ձեր թուլակամ որոշման արդյունքում ԲՀԿ-ն այսօր Ազգային ժողովում չէ. Նարեկ Կարապետյանը՝ Վահագն Հովակիմյանին Բենզինի գնի բարձրացման հարցով Մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին «Դուք վիրավորում եք»․ լարված երկխոսություն Էդգար Ղազարյանի և Վահագն Հովակիմյանի միջև (video) Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ Շոյգու Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը․ Շոյգու ԱՄՆ-ը պատրաստ է խոսել, ի տարբերություն Եվրոպայի. Լավրով Պատմե՛ք՝ ինչպես 60 հազար մարդու ընտրության վրա խաչ քաշեցիք․ Ագնեսա Խամոյանը նեղը գցեց Հովակիմյանին (video) Ձեր թուլակամության արդյունքում է այս վիճակը․ Նարեկ Կարապետյանի հարցից Հովակիմյանը լարվեց (video) Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում․ 4 անձ ձերբակալվել է Մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am