Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել Եվրոպայի դեմ, եթե Եվրամիությունը կյանքի կոչի Կանադային իր առաջին ասոցացված անդամը դարձնելու առաջարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Business Insider-ը, հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ նույն օրն ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկ էր արել Կանադայի վարչապետին, որ այդ երկիրը դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը։

Այս կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ եթե իրենք այդ քայլը համարեն թշնամական, կարող են բարձր մաքսատուրքեր սահմանել կամ սահմանափակել Եվրոպայի հետ առևտուրը։

«Եթե նրանք դա անեն, եթե ես դա որևէ կերպ համարեմ թշնամական քայլ, ես շատ լուրջ մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ Եվրոպայի հետ առևտուրը բազմաթիվ ապրանքների մասով»,- ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կարոլինա ժամանելուց հետո զրուցելով լրագրողների հետ։

Թրամփը Կանադայի՝ ԵՄ-ի ասոցացված անդամ դառնալու հնարավորությունն «ծիծաղելի» ՝ անվանել, իսկ Կանադային որակել է որպես «սարսափելի առևտրային գործընկեր»։Սեպտեմբերի 16-ին Թրամփը նաև նախագահական հուշագիր է ստորագրել, որով դաշնային գերատեսչություններին հանձնարարել է բացահայտել Կանադայում արտադրված այն ապրանքները, որոնք կարող են դուրս մնալ դաշնային գնումների համակարգից։ Որպես պատճառ նշվել են այն խոչընդոտները, որոնց, ըստ ԱՄՆ վարչակազմի, բախվում են ամերիկյան ընկերությունները Կանադայի հետ պետական պայմանագրեր կնքելիս։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Դատի կտամ․ Փաշինյանը հունից դուրս եկավ լրագրողի հարցից (video) Լրագրողը կոռուպցիոն սկանդալ բացահայտեց Փաշինյանի առաջ․․․ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Դե խզե՛ք հարաբերությունները Բելառուսի հետ․․․ դե արե՛ք․․․ Էդգար Ղազարյանը Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Ձեր ՔՊ անդամը մեղադրվում ա կոռուպցիայի մեջ․ Արամ Վարդևանյանը մանրամասներ հայտնեց (video) «Ձեր ոռը էլի ժողովուրդն ա պահելու, որ պատերազմ լինի»․ ակցիա ԱԺ-ի դիմաց (video) Բացահայտեմ՝ ինչպես եք պետական մակարդակով հովանավորում բուքմեյքերական ընկերություններին․ Վարդանյան (video) Հերթը հասնում է «Նավակ Ճոճողին»․ ի՞նչ չեն կարողացել կիսել «Շիշ բռնողն» ու Նիկոլը (video) Ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ, ուզում են թող հանեն․ Փաշինյան (video) Երկրաշարժ է եղել Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք․ զգացվել է Գեղարքունիքի մարզում Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը Խաչատուր Սուքիասյանին էդ 20 մլն դոլարը որտեղից․ Լևոն Քոչարյան (video) Ինչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ռեկորդներ գրանցում․ տնտեսագետի մեկնաբանությունը Մունաթ չգա՛ս․․․ արցախցիները հազարավոր դոլարներ են կորցրել Արցախում․ Իսրայելյանը՝ Փաշինյանին (video) Գժվելու բան ա․․․ իր ստերի պատասխանը պիտի ստանա ու վերջ․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց Սամվել Կարապետյանի վճարած հարկերի հաշվին եք դուք դա արել․ Ղազինյանի պատասխանը չուշացավ (video) Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան Նիկոլին ասացի՝ ուղարկե՞մ կոշիկս, հետո էլ՝ արի՛ հանի կոշիկս․ Լևոն Քոչարյանը՝ իր ժեստերի մասին (video) ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին Արարատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց գողացել են գանձանակը․ քրվարույթ կա նախաձեռնված Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am