Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Երեկ Անկարայում, Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:

Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ), ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում, այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների):
Անշուշտ, նման արձանների բացումն ունի պատմա-քաղաքական հստակ նշանակություն և ուղղերձ:

Երբ Թուրքիայում կանգնեցնում են Կովկասյան իսլամական բանակին նվիրված հուշարձան, այն ընկալվում է որպես 1918 թվականին Բաքուն գրաված թուրք զինվորականների հիշատակի մեծարում, ինչպես նաև որպես թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի խորհրդանիշ։ Սա հստակ ազդանշան է Մերձավոր Արևելքին և նրա հարակից երկրներին:
Իսկ հայերիս տեսանկյունից՝ այն ընկալվում է որպես 108 տարի առաջ Բաքվի հայ բնակչության զանգվածային սպանություններն իրականացնող բանակի մեծարում:
Անկարայում հուշարձանի բացման ժամանակ ունեցած ելույթում, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «…Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է «Շուշայում», «Խանքենդիում» և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը»։

Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ: Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն: Շատ շուտով, թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը և այլն:
Այս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ»: Ռեգիոնալ քաղաքականության հետևողականորեն թյուրքայնացումը տրամաբանորեն պետք է շատ երկրների շահերի բախվի:

Միթե՞ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի, ընդհուպ՝ մինչև Չինաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի տեսանկյունից այս ամենն OK է:

Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ:

Կա՞ արդյոք երաշխիք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության կլանումը, Իսրայելի պետության դեմ ագրեսիան, Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը, Հունաստանի և Կիպրոսի դեմ տարածքային ոտնձգությունները, Ռուսաստանի Դաշնության քայքայումը և նմանատիպ այլ հիպոթետիկ իրավիճակներին նպաստելն ու դրանից օգտվելը՝ կրկին չի համարվի թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում…

Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ, աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են երկարատև պատերազմի մեջ մտնել և այլն…
Այսօր ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է»:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Երկրաշարժ է եղել Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք․ զգացվել է Գեղարքունիքի մարզում Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը Խաչատուր Սուքիասյանին էդ 20 մլն դոլարը որտեղից․ Լևոն Քոչարյան (video) Ինչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ռեկորդներ գրանցում․ տնտեսագետի մեկնաբանությունը Մունաթ չգա՛ս․․․ արցախցիները հազարավոր դոլարներ են կորցրել Արցախում․ Իսրայելյանը՝ Փաշինյանին (video) Գժվելու բան ա․․․ իր ստերի պատասխանը պիտի ստանա ու վերջ․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց Սամվել Կարապետյանի վճարած հարկերի հաշվին եք դուք դա արել․ Ղազինյանի պատասխանը չուշացավ (video) Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան Նիկոլին ասացի՝ ուղարկե՞մ կոշիկս, հետո էլ՝ արի՛ հանի կոշիկս․ Լևոն Քոչարյանը՝ իր ժեստերի մասին (video) ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին Արարատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց գողացել են գանձանակը․ քրվարույթ կա նախաձեռնված Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ «Արա՛, դու գժի թուղթ ունե՞ս, դու էս ի՞նչ ես ասում, ինչի՞ն ես հավատում». Տիգրան Չոբանյան (video) Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել Երևանում դասղեկն ու հոգեբանը պարբերաբար բուլինգի են ենթարկել 8-ամյա տղային, հրել և գցել են գետնին «Ի՞նչ եք չեզոքացրել»․ Արամ Վարդևանյանի հարցից Փաշինյանը սկսեց գոռգոռալ (video) ԱՄՆ-ն հայտնել է ենթադրաբար թմրակարտելի համար գործող նավը խորտակելու մասին Հավելավճար կստանան Էդ մե՞զ եք ասում՝ պանիկա եք տարածում, դուք ինչ եք խոսում․ Տիգրան Աբրահամյանը՝ Հարությունյանին (video) Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am