Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղղել հարցում՝ փորձելով պարզել, թե Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում արդյոք քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ հնարավոր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը։

Հարցման հիմքում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հրապարակած տեղեկություններն էին։ Սահակյանը, մասնավորապես, հայտնել էր գերիների նկատմամբ ֆիզիկական բռնության, կոտրվածքների, խաչի տեսքով դաջվածքներն այրելու, Ղուրան կարդալ հարկադրելու և Աստվածաշունչ փոխանցելն արգելելու դեպքերի մասին։

«Ժողովուրդ»-ը վարչապետից հետաքրքրվել էր՝ արդյոք այս կոնկրետ տեղեկությունները բարձրաձայնվել են Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ի՞նչ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահը, ինչո՞ւ մինչ օրս չեն վերադարձվում հայ գերիները, և արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է պահանջել միջազգային անկախ կառույցների ու բժիշկների անարգել մուտքը նրանց մոտ։

Սակայն վարչապետին հասցեագրված հարցմանը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ըստ էության չանդրադառնալով բարձրացված յոթ հարցերից յուրաքանչյուրին առանձին։

ԱԳՆ պատասխանում նշվում է.

«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքները շարունակական են»։

Միաժամանակ նախարարությունը հղում է անում վարչապետի՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը՝ մեջբերելով. «Թեման օրակարգում է, մանրամասներ չի կարող հայտնել, որովհետև տվյալ թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»։

Այսպիսով՝ պաշտոնական պատասխանից պարզ չի դառնում՝ Փաշինյանն Ալիևի հետ քննարկե՞լ է հենց խոշտանգումների մասին կոնկրետ ահազանգերը, Ալիևն ի՞նչ է պատասխանել, և հայկական կողմը պատրաստվո՞ւմ է պահանջել գերիների անկախ բժշկական զննություն ու միջազգային կառույցների մուտք։

Ավելին՝ հրապարակային աղբյուրներում Փաշինյանի խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ գերիների և անհետ կորածների հարցին. նա հայտարարել է, որ Բիշքեկի հանդիպման ժամանակ դրանք քննարկման մաս են կազմել, սակայն մանրամասներ չի հայտնել՝ պատճառաբանելով, որ հրապարակայնությունը կարող է չօգնել գործընթացին։

Ստացվում է՝ «Ժողովուրդ»-ի հարցման առանցքային՝ գերիների նկատմամբ հնարավոր խոշտանգումների վերաբերյալ կոնկրետ հարցերը պաշտոնական պատասխանում մնացել են անպատասխան»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ի՞նչ հիշեցրեց Նարեկ Կարապետյանը՝ «մացեմացիկայի ժամին գրատախտակի գնացած» ՔՊ-ականին (video) «Գաղտնիք, որը բացահայտեց Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հիստերիկությանն ի պատասխան» (video) Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ» ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց (video) Զազրախոսները դատապարտում են. Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ» Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի Մերձավոր Արևելքի ապագան որոշում են Թուրքիան, Իրանը և Իսրայելը․ Բորդաչով Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ» Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ» Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան. «Հրապարակ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ» Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am