Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։

Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի։

Մեղրիում մեզ հետ զրույցում քաղաքացիները նաև հայտնեցին, որ Անդրեասյանը մշտապես դեմ է եղել համայնքում ապօրինի գործունեություն ծավալելուն։ Դրա մասին, ըստ նրանց, վկայում է նաև այն հանգամանքը, որ նա փակել էր մանկապարտեզի մոտ տեղակայված բենզալցակայանը, որը պատկանում է Մեղրիի նախկին համայնքապետ Բագրատ Զաքյանին։

Տեղացիների համար հատկանշական է նաև այն, որ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու բոլոր անդամների ներկայությամբ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շուտափույթ Մեղրիի համար թեկնածու գտնել։

Մեղրի համայնքի բնակիչները նաև ընդգծում են, որ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից երկու օր անց շահագործման է հանձնվել նախկին համայնքապետ Բագրատ Նիկոյանի բենզալցակայանը՝ մարզպետի թույլտվությամբ, որի շահագործումը, ըստ նրանց, կասեցրել էր հենց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ բնակիչների՝ մարզպետը շահագրգռված է աջակցելու Սերգեյ Գալստյանին։ Եվ, ինչպես սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, Սերգեյ Գալստյանի թեկնածությունն արդեն հաստատվել է, և նա մասնակցելու է Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին։

Մեղրիի բնակիչները նաև շեշտում են, որ Անդրեասյանը փորձում էր անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փակելու Տերտերասարի հանքի անօրեն շահագործումը։ «Առաջնային նպատակներից մեկը դա էր»,— ասում է Մեղրիի բնակիչներից մեկը և ապա հավելում. «Իմանալով, որ դա անօրեն է, ինչո՞ւ պիտի Անդրեասյանը վերահսկողությունը իր ձեռքը առներ»։

Ապօրինի հանքի համար կալանքի են տարել, բայց հանքը աշխատում է։

Տեղացիները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ հանքի անօրեն շահագործման համար կալանավորել են Անդրեասյանին, սակայն հանքը շարունակում է աշխատել։

Մեղրի համայնքի բնակիչները մեզ նաև հայտնեցին, որ կալանավորումից հետո բոլոր թեկնածուները հանում են իրենց անունները, այդ թվում՝ ՔՊ-ով առաջադրված Վարդան Հայրապետյանը։ Ըստ նրանց՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է բացում մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի համար։

Կրկին նրանց իսկ խոսքով՝ վերջինս «40 տարեկանում 5 է պակաս Երևանի խոշոր գործարարներից»։ «Դաշտն է չեզոքացնում»,— վստահ են Մեղրիի բնակիչները։

Նրանք նշում են, որ Խաչատուր Անդրեասյանը շարունակում է մնալ ՔՊ-ի ցուցակում և անգամ նախագահում է տեղի խորհուրդը։ Նրա թեկնածության փաստաթղթերը, ըստ բնակիչների, դեռ վաղուց ներկայացրել էր հենց Անդրեասյանը։ Այժմ սպասում են դրանց հաստատմանը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։

Տեղացիները նաև շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, չի կարողանում ամբողջովին վստահել Խաչատուր Անդրեասյանին, քանի որ համապետական ընտրություններին Մեղրիի՝ ՔՊ-ին տված 62% քվեն, ըստ նրանց, Անդրեասյանի «խաթր»-ով էր։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին Ագարակում, ինչպես նախորդ անգամ, հայտնի «Սյունյաց ողջույններ»-ով կդիմավորեին։

Նիկոլ Փաշինյանը չի՞ մոռացել»։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Ի՞նչ հիշեցրեց Նարեկ Կարապետյանը՝ «մացեմացիկայի ժամին գրատախտակի գնացած» ՔՊ-ականին (video) «Գաղտնիք, որը բացահայտեց Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հիստերիկությանն ի պատասխան» (video) Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ» ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց (video) Զազրախոսները դատապարտում են. Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ» Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի Մերձավոր Արևելքի ապագան որոշում են Թուրքիան, Իրանը և Իսրայելը․ Բորդաչով Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ» Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ» Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան. «Հրապարակ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ» Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am