Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անդրադարձավ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացին՝ նշելով, որ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկությունները թերի են։

Նրա խոսքով՝ փորձել է դատախազությունից պարզել, թե ընդհանուր առմամբ քանի անձի գույքի վերաբերյալ է ուսումնասիրություն իրականացվել, սակայն ստացված տվյալների և պաշտոնապես հրապարակված թվերի միջև էական տարբերություն է արձանագրել։

«Հրապարակված թվերը և այն թվերը, որոնք ինձ են տվել, ահռելի մեծ տարբերություն ունեն։ Սակայն այդքանով հանդերձ՝ 411 անձի վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել։ Դատախազությունը հրաժարվում է հայտնել, թե ովքեր են այդ մարդիկ։ Տպավորություն է, որ այդ ցուցակում շատ տպավորիչ մարդիկ կան»,- ասաց Մանուկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հարցադրմանը, նշել է, որ եթե դատախազությունը որոշ տեղեկություններ չի հրապարակել, ապա դրա համար, հավանաբար, իրավական հիմքեր է ունեցել։

«Վարչապետը դատախազությանը չի կարող հանձնարարական տալ։ Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ շատ լայնածավալ տեղեկատվություն է տարածում ՀՀ դատախազությունը»,- նկատեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի կողմից այդ գործընթացներին վերաբերող որոշումների արդյունքում գործերի և քննությունների դիտանկյունները փոխվեն։

«Ձեր հարցն իմ լիազորությունների շրջանակից դուրս է, և ես չեմ հավակնի խորը գնահատական տալ»,- ընդգծեց վարչապետը։

Մանուկյանն էլ հավելեց, որ այդ կերպ փորձում են հասկանալ՝ արդյոք երկակի ստանդարտներ են գործում. «Կներեք, բայց բազմիցս տեսել ենք, որ ձեր լիազորություններից դուրս հրահանգներ տվել եք»։

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Փարաքարի համայնքապետի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային ՊԵԿ վարչական շենքից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է «Մшհաբեր տրյապկե՛ք, դուք ձեր ճակատին մի բան գրեք, որի համար պատասխան եք տալու»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արարատ» ՖԱ-ն ցավակցել է Վարազդատ Հարոյանին ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա «Արա՛, այ բանան գողացո՛ղ, արի ու տուպոյներիդ ցույց տուր՝ ոնց են թուրքերը լցվել Հայաստան»․ Անդրեասյան (video) Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Կեցցե՛ս, Սրբուհի, և թող արցունքներդ սրբի բոլոր երեխաների տրավմաները, որոնք նրանց պարգևել է ՔՊ-ն Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը Մեզ Շուշիից գիտե՞ք՝ ինչպես էին ամեն օր ահшբեկում ադրբեջանցիները․ արցախցի կնոջ պատմությունը (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան Ռուսաստանը Փաշինյանին շանս է տալիս․ ինչ ասաց Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին (video) Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարի ավտոմեքենան Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ Փաշինյանի հետ չի լինելու լավ հարաբերություն․իր ձախողումները թող չբարդի մեզ վրա․ Զատուլինի զգուշացումը (video) AFCP-ն աջակցել է Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան (Տեսանյութ) Պшյթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am