Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ընդերքի վերահսկողության ոլորտում վերջին զարգացումները ծանր հարց են առաջացնում․ ինչո՞վ է զբաղված այն պետական համակարգը, որի անմիջական պարտականությունն է վերահսկել ընդերքօգտագործումը, եթե ապօրինի հանքարդյունահանման դեպքերը մեկը մյուսի հետևից բացահայտում են իրավապահները։

Վերջին օրերին սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է։

Մեկը Սյունիքի մարզի Մեղրիում էր․ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությամբ կալանավորվեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, իսկ վարույթի շրջանակում խափանման միջոցներ են կիրառվել նաև այլ 6 անձանց նկատմամբ։

Երկրորդ դեպքը Գեղարքունիքի մարզի Լճաշենում է։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն է տեղեկություններ ստացել և բացահայտել, որ ընկերություններից մեկը Լճաշեն գյուղում տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած տարածքում արդյունահանում է իրականացրել։ Երեք անձ ձերբակալվել է։

Ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ իսկ որտե՞ղ էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հայաստանում գործում է ոչ միայն ընդերքը վերահսկող պետական մարմին, այլև դրա կազմում՝ հատուկ Ընդերքի վերահսկողության վարչություն։ Այս համակարգը պահվում է պետական բյուջեից հենց նրա համար, որ ընդերքի ապօրինի շահագործումը ոչ թե տարիներ կամ ամիսներ անց ոստիկանները բացահայտեն, այլ մասնագիտացված տեսուչները կանխեն կամ ժամանակին արձանագրեն։

Առավել ուշագրավ է, որ Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը ընդամենը ամիսներ առաջ ոչ թե պատասխանատվության, այլ մրցանակի է արժանացել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2026 թվականի մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում հենց Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը (2025 թվականին Հովհաննես Մարտիրոսյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է 18 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) Արայիկ Հարությունյանի (2025 թվականին վարչապետի աշխատակազմից ստացել է 31.5 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 2.6 մլն դրամ) առաջարկով նոմինացվել են «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում։

Հիմա հարցը շատ պարզ է․ ո՞րն է այդ նորարարության արդյունքը։

Ի՞նչ տեխնոլոգիական լուծումներով է վերահսկվում Հայաստանի ընդերքը, եթե Լճաշենում տևական ժամանակ առանց հատուկ թույլտվության արդյունահանում է իրականացվել, սակայն այն հայտնաբերել են քրեական ոստիկանները։

Ինչի՞ համար է պետությունը մրցանակ տալիս ոլորտը վերահսկող պաշտոնյային, եթե նրա ղեկավարած ոլորտում տեղի ունեցող ենթադրյալ հանցագործությունները բացահայտում են ուրիշները։

Իսկ Սյունիքում՝ Նարեկ Դավթյանը

Մեղրիի դեպքն առավել ուշագրավ է մեկ այլ պատճառով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կառուցվածքի համաձայն՝ Սյունիքի տարածքային բաժնի պետը Նարեկ Դավթյանն է։ Հետևաբար, Մեղրիում ընդերքի նկատմամբ տարածքային պետական վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումը հենց նրա ղեկավարած կառույցն է։

Դավթյանի նշանակման պատմությունն ինքնին ուշագրավ է։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am