Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա
Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարական ինստիտուտները դեռևս ձևավորման փուլում ոչնչացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարական ինստիտուտները բառացիորեն ոչնչացնելու, դրանք դեռևս ձևավորման փուլում խեղդելու համար», – ասել է Զախարովան «Ռադիո Սպուտնիկ»-ի եթերում՝ անդրադառնալով Ռուսաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։
Պետական դումայի իններորդ գումարման ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին։ Քվեարկությունը կանցկացվի երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը։ Պուտինը սպասվող ընտրությունները բնութագրել է որպես երկրի համար կարևորագույն ներքաղաքական իրադարձություն։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի միասնական քվեարկության օրը կանցկացվի տարբեր մակարդակների ավելի քան 2200 ընտրական արշավ, որոնց շրջանակում կվիճարկվեն խորհրդարանական և ընտրովի պաշտոնների 20 700 տեղեր։
