ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ներկայացրեց իր ամենամյա, թվով հինգերորդ ՝ 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։
Հաշվետվությունն ամփոփում է ընկերության՝ կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվեց մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին», — նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Կայուն զարգացման զեկույցներ կներկայացնի նաև համալսարանը և այդ գործում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն։
Համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»:
Բանախոսները շեշտեցին, որ ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է` Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։
Ընկերությունը մշակել է նաև 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին և GISTM-ի պահանջներին համապատասխան։
Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ հաշվետվության թափանցիկության և արժանահավատության բարձրացման նպատակով ընդլայնվել է անկախ արտաքին հավաստիացման շրջանակը։
Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։
Հաշվետվության կազմման գործընթացում արդեն 3-րդ տարին անընդմեջ Ընկերության հետ համագործակցել է KPMG Armenia-ն և թվով 3-րդ հաշվետությունը, որի արտաքին հավաստիացումը իրականացվում է Grant Thornton Հայաստան ընկերության կողմից:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ռուսական ռազմաբազան մեզ պետք չէ, ուզում են թող հանեն․ Փաշինյան (video) Երկրաշարժ է եղել Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք․ զգացվել է Գեղարքունիքի մարզում Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը Խաչատուր Սուքիասյանին էդ 20 մլն դոլարը որտեղից․ Լևոն Քոչարյան (video) Ինչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ռեկորդներ գրանցում․ տնտեսագետի մեկնաբանությունը Մունաթ չգա՛ս․․․ արցախցիները հազարավոր դոլարներ են կորցրել Արցախում․ Իսրայելյանը՝ Փաշինյանին (video) Գժվելու բան ա․․․ իր ստերի պատասխանը պիտի ստանա ու վերջ․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց Սամվել Կարապետյանի վճարած հարկերի հաշվին եք դուք դա արել․ Ղազինյանի պատասխանը չուշացավ (video) Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի դեմ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու դեպքում Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրեկան վարույթով նոր մեղադրյալներ կան Նիկոլին ասացի՝ ուղարկե՞մ կոշիկս, հետո էլ՝ արի՛ հանի կոշիկս․ Լևոն Քոչարյանը՝ իր ժեստերի մասին (video) ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին Արարատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց գողացել են գանձանակը․ քրվարույթ կա նախաձեռնված Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ «Արա՛, դու գժի թուղթ ունե՞ս, դու էս ի՞նչ ես ասում, ինչի՞ն ես հավատում». Տիգրան Չոբանյան (video) Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել Երևանում դասղեկն ու հոգեբանը պարբերաբար բուլինգի են ենթարկել 8-ամյա տղային, հրել և գցել են գետնին «Ի՞նչ եք չեզոքացրել»․ Արամ Վարդևանյանի հարցից Փաշինյանը սկսեց գոռգոռալ (video) ԱՄՆ-ն հայտնել է ենթադրաբար թմրակարտելի համար գործող նավը խորտակելու մասին Հավելավճար կստանան Էդ մե՞զ եք ասում՝ պանիկա եք տարածում, դուք ինչ եք խոսում․ Տիգրան Աբրահամյանը՝ Հարությունյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am