Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման խայտառակ պատմությունը հասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներից պարզաբանումներ են պահանջվում գործադիրի կողմից, իրականացվում են փորձաքննություններ և ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ինչպես է սնդիկը հայտնվել բնակիչների օգտագործած ջրում և ովքեր են պատասխանատու։

Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ իսկ մինչ այդ ո՞վ էր վերահսկում և ինչպե՞ս բնակիչը բացահայտեց, որ իր տան ծորակից հոսող ջրում առկա է սնդիկ։

Պաշտոնական տվյալներով էլ՝ Ծավի բնակչի ահազանգից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ջրի նմուշ են վերցրել, և լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։ Կրկնակի նմուշառում է կատարվել չորս կետից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին հաստատվել է։

Այսինքն՝ վտանգը հայտնաբերել է ոչ թե պետական վերահսկողության համակարգը, այլ բնակիչը՝ ջրում մետաղական զանգված նկատելուց հետո։ Միայն ահազանգից, ուշացած նմուշառումներից և արդյունքների հաստատումից հետո հանրությանը զգուշացվել է, որ Ծավի ծորակի ջուրը չպետք է օգտագործել։

Հետևաբար՝ ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել։

Եթե ՀՎԿԱԿ-ը իրականացնում է նմուշառում և լաբորատոր վերահսկողություն, ապա ո՞վ պետք է ապահովեր, որ նման ահազանգից հետո պետական ամբողջ համակարգն անհապաղ գործեր։

Մինչ օրս անպատիժ է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով հանրության առողջության թիվ մեկ պատասխանատուն է։

Եթե Առողջապահության նախարարության համակարգում հանրային առողջության և ՀՎԿԱԿ-ի աշխատանքների համակարգումը վերապահված է փոխնախարար Լենա Նանուշյանին, ինչո՞ւ մինչ օրս նրա պատասխանատվության հարցը չի բարձրացվել։ Անհասկանալի է։

Նույն հարցն ուղղվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, պետբյուջեից միլիոններ ստացող Սլավիկ Սարգսյանին․ եթե կառույցը վերահսկողական գործառույթներ ունի առողջապահության ոլորտում, ինչո՞ւ ահազանգից մինչև բնակչությանը պաշտոնապես զգուշացնելը տեսչության առավել ակտիվ և տեսանելի գործողություններ չեն եղել։

Եվ վերջապես՝ ինչո՞ւ մինչ օրս ՀՎԿԱԿ-ի ղեկավար Ստեփան Աթոյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Նա ստանում է միլիոնների աշխատավարձ ու պարգևավճար։

Բայց պետության պարտականությունը միայն «ջուրը մի խմեք» ասելը չէ։ Այն պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ջուրը վտանգավոր դարձավ, ինչո՞ւ վտանգը ժամանակին չհայտնաբերվեց, ո՞վ պետք է կանխեր դա և ո՞վ է պատասխան տալու։

Առավել ևս, որ սա ջրի անվտանգության շուրջ առաջին մտահոգիչ դեպքը չէ․ Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան։

Եվ կրկին նույն պատկերն է՝ ուսումնասիրություններ, նմուշառումներ, պարզաբանումներ, զեկույց վարչապետին, իսկ համակարգի պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել՝ ասես ոչինչ չի եղել։

Նիկոլ Փաշինյանից հիմա պետք է ակնկալել ոչ միայն պատճառները պարզելու հանձնարարական, այլև պատասխան պաշտոնյաների անգործության պատիժների մասով։ Ի վերջո, սա ազգային անվտանգության հարց է»։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am