Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան

Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ այսուհետ մարզային ավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել։

Սա նշանակում է, որ մարզերից մայրաքաղաք եկող մեր հայրենակիցներն այլևս չեն կարողանա իջնել իրենց համար հարմար վայրերում և ստիպված կլինեն իրենց երթուղին շարունակել ավտոկայաններից։

Ստացվում է՝ մեր այն մարզաբնակ քաղաքացիները, որոնք, օրինակ, Երևան են գալիս աշխատանքի նպատակով, ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի՝ լրացուցիչ ժամանակ կորցնելով ճանապարհին։

Սա հերթական ոչ արդյունավետ քայլն է, որը ոչ թե լուծելու է Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրը, այլ լրացուցիչ անհարմարություն է պատճառելու մեր քաղաքացիներին։

Քաղաքային իշխանություններից ակնկալվում են ոչ թե հերթական սահմանափակումներ, այլ արդյունավետ և համակարգային լուծումներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների, վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների կառուցում։

Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով։

Բավակա՛ն է ձեր ապաշնորհ և ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները՝ այս անգամ էլ՝ մարզաբնակները»,-գրել է Դանիելյանը։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Փաշինյանը ժամանել է Թուրքիա Սրբուհի Գալյա՛ն, գո՞հ եք, հիշու՞մ եք՝ ինչ ցինիկ պատասխան տվեցիք․ Մարիաննա Ղահրամանյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» Ուղիղ հարցիս պատասխանե՛ք՝ Արսեն Գևորգյանն ինչ բուժօգնություն է ստացել բանտում․ Արեգա Հովսեփյան (video) Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել. «Ժողովուրդ» Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Եվրոպա՛, բաց աչքերդ․ Արդարություն Արսեն Գևորգյանի համար․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» ՔՊ-ի դերասան պատգամավորը հեղափոխությունից հետո 2 տարում 3 տուն է գնել․ «Ժողովուրդ» Դու՛ք եք վարկաբեկել Արսեն Գևորգյանին ու հասցրել մшհվան․ Գոհար Ղումաշյանն՝ իշխանությանը (video) ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Պիտ Հեգսեթի նկատմամբ իմպիչմենտ սկսելու նախաձեռնությունը Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ Հայաստանի լուծարման գլոբալ ծրագիրը (video) Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» Անչափահաս երեխային հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքը ուսումնասիրվում է. «Երևան ավտոբուս» Նուբարաշենում ՀՀ քաղաքացիները կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել Բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am