ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել Երկրի ուղեծրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում ելույթ ունենալով՝ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ այս զենքերն անհրաժեշտ են ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները և չի նշել, թե երբ են դրանք ուղեծիր դուրս բերվել։

Մինչ օրս ամերիկացի պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական կարողություններն ամրապնդելու իրենց մտադրությունների մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք «նպատակ ունեն ռազմական հակամարտության դեպքում հարձակվել ամերիկյան արբանյակների վրա և խափանել դրանց աշխատանքը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նշել է, որ հրթիռներ և ԱՄՆ-ի տարածքին սպառնացող այլ թիրախներ որսալու համար նախատեսված «Ոսկե գմբեթ» համակարգը կներառի տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ կալանիչ հրթիռներ։1967 թվականին ԽՍՀՄ-ն և Միացյալ Նահանգները ստորագրել են տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն արգելող պայմանագիր։ Այնուամենայնիվ, այն չի վերաբերում սովորական զենքի տեսակներին, և վերջին տարիներին Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները զարգացնում են տարբեր հնարավորություններ՝ հարվածելու հակառակորդի արբանյակներին, որոնք կարևոր են կապի, հետախուզության և նավիգացիայի համար:

Ըստ հրապարակման՝ տիեզերքի, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների ուսումնասիրության և օգտագործման գործում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրը բաց է այլ երկրների ստորագրման համար:

2019 թվականին Միացյալ Նահանգները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծել է զինված ուժերի նոր ճյուղ՝ Տիեզերական ուժերը։ 2025 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Տիեզերական ուժերը կարող են իրականացնել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական առաքելություններ։

Տիեզերական ուժերի խոսնակը պարզաբանել է, որ այս նպատակների համար իրենք ունեն «կինետիկ և ոչ կինետիկ հնարավորություններ»։2024 թվականին Միացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը արձակել է արբանյակ, որը, հավանաբար, ունակ է հարձակվել այլ արբանյակների վրա։ Ռուսաստանը չի մեկնաբանել այս հայտարարությունը։

ԱՄՆ տիեզերական ուժերում նշում են, որ Չինաստանը «ռազմական արդիականացման ռազմավարության շրջանակներում մշակում և կիրառում է տիեզերական և հակատիեզերական կարողություններ», իսկ Ռուսաստանը «տիեզերքը դիտարկում է որպես ռազմական գործողությունների թատերաբեմ և տիեզերքում գերիշխանությունը համարում է վճռորոշ գործոն ապագա հակամարտություններում»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am