«Գիտնականի տունը» հայ մեդիամագնատ է գնել. ինչ է դառնալու Երևանի ամենագեղեցիկ շենքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքի մասին է: Շենքը գնել է խիստ ազդեցիկ հայ միլիարդատեր, մեդիամագնատ: Ի դեպ, գործարքին մասնակցություն է ունեցել նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Հիշեցնենք, «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
