Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթ օրը ՔՊ վերնախավը Սեւանում 5-րդ քաղաքական ժողովն էր անում։ Մեզ պատմեցին, որ ոչ այնքան ժողովի բովանդակությունն էր հետաքրքիր, քանի որ հնչել են նույն ելույթներն ու տեսակետները, որքան ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնվելը։

Հիշեցնենք․ նա իր վերջին հարցազրույցում կոշտ քննադատել էր թիմակիցներին, ինչին ի պատասխան, Փաշինյանը հայտարարեց՝ «այս ամենի հետեւանքով ինչ-որ մեկը պետք է բանտ նստի», եւ ասաց, որ Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից հետո էր ձգտում օլիգարխ դառնալ։ Այս հայտարարությունից հաշված ժամեր անց Սարգսյանը միացել է քաղաքական ժողովին։ ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել, չեն իմացել՝ շփվե՞լ Հայկի հետ, թե՞ չշփվել, եւ տեսնելով Փաշինյանի սառը վերաբերմունքը, իրենք էլ են նույնկերպ պահել իրենց։ Ինքը՝ Հայկ Սարգսյանը, փորձել է իրեն այնպես պահել, ասես ոչինչ չի եղել, բայց ինչ-որ պահից մերժվածի կարգավիճակին չի դիմացել՝ կեսից հեռացել է։ ՔՊ-ում շարունակում են պնդել, որ Հայկ Սարգսյանն անպատիժ չի մնալու, Փաշինյանն իր երկարամյա հավատարիմ զինակցին պատժելու միջոցով առաջիկա բուռն զարգացումներից առաջ փորձելու է թիմին հնազանդեցնել։

Ասում են՝ նրա նկատմամբ արդեն քրեական վարույթ է հարուցված, եւ քրքրում են ոչ միայն նրա, այլեւ եղբոր, հոր անցյալը։ Ասում են՝ մի էպիզոդը վերաբերում է այն փուլին, երբ Հայկն ու իր երկվորյակ եղբայրը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օգնականներն էին, քննությամբ պարզել են, որ նրանք ձեւակերպված են եղել, բայց աշխատանքի չեն գնացել, քանի որ նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը, Հակոբյանի հետ մտերիմ է եղել։ Բայց «օլիգարխի» մեղադրանքներից հետո նման մեղադրանքն առնվազն ծիծաղելի կլինի։

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Որքա՞ն գումար է նախատեսվել Աջափնյակի տոնական ձևավորումների համար. «Փաստինֆո» Մահացել է Ջեյ Ռոքֆելլերը Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Արտառոց դեպք՝ Երևանում Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի․ ինչ է սպասվում նրա հետագա պայքարին Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից Խոշոր հրդեհ՝ Ձորաղբյուրում Սամվել Կարապետյանի և Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ 11-ամյա երեխան, թմրանյnւթի կասկածն ու ալկոհոլը․ մայրը պահանջում է արդար քննություն. Armlur.am Միջազգային մամուլը՝ Շիկահողի մասին․ անտառների ոչնչացումը ստվերում է խաղաղության գործընթացը Գագիկ Խաչատրյանին պատգարակով են բերել նիստին Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը Ծեծկռտուք և կրակոցներ․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Մասիսում ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվшծներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին (Տեսանյութ) Չի բացառվում հանդիպում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ «Իրական մեղադրանքը սա է»․ Կարապետյան ՔՊ-ական նախկին պատգամավորին դարձրել են ՍԴ նախագահ չորրորդ փորձից․ նոր մանրամասներ. «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am