Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է
24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև ԴԱՀԿ նախկին աշխատակցի:
Հիշեցնենք՝ կոմիտեից ի պատասխան 24News-ի հարցման՝ հայտնել էին, որ տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:
«Վերջիններս ձերբակալվել են», – նշել էր ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր՝ վերջիններս անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման գործով։
